Նորություններ

19.01.2022 (Обновлено: 02.02.2022 10:08)

Արդյունաբերական արտադրանքի արտադրությունը ԵԱՏՄ-ում 2021 թվականի 11 ամսվա ընթացքում հասել է 1,2 տրլն դոլարի

2021 թվականի հունվար - նոյեմբեր ամիսներին արդյունաբերական արտադրանքի արտադրությունը կազմել է 1,2 տրլն ԱՄՆ դոլար ու 5%-ից ավել աճել է 2020 թվականի համանման ժամանակահատվածի համեմատ։ Առավել աճ են դրսևորել Բելառուսը (6,7%) և Ռուսաստանը (5,2%)։

11 ամսվա արդյունքներով նաև դրական շարժընթաց է նկատվում բնակարանների շահագործման հանձնման (22,5% աճ) և մանրածախ առևտրի շրջանառության մասով (7,2% աճ)։

Ավելի մանրամասն վիճակագրական տեղեկատվությունը ներկայացված է վիճակագրության վարչության էջի «Սոցիալ-տնտեսական վիճակագրություն» բաժնւմ՝ էքսպրես-ակնարկում։