Նորություններ

08.04.2024

ԵԱՏՄ-ում գյուղատնտեսական արտադրանքի արտադրությունը 2024 թվականի երկու ամսում աճել է 1.2%-ով

2024 թվականի հունվար-փետրվար ամիսներին Եվրասիական տնտեսական միությունում գյուղատնտեսական արտադրանքի արտադրությունը բոլոր կատեգորիաների տնտեսություններում 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 1.2%-ով։ Աճը նկատվել է ԵԱՏՄ բոլոր պետություններում (առանց Հայաստանի տվյալների):

Սպանդի ենթակա կենդանիների և թռչունների արտադրությունն աճել է 3.2%-ով, կաթի՝ 4%-ով, ձվի արտադրությունը նվազել է 0.4%-ով։ Անասնաբուծության հիմնական մթերքների արտադրության ամենամեծ աճը գրանցվել է Բելառուսում։ 

Ավելի մանրամասն վիճակագրական տեղեկատվությունը ներկայացված է ԵՏՀ վիճակագրության վարչության կայքէջի «Գյուղատնտեսական արտադրանքի արտադրություն» բաժնում։