Տառատեսակի չափը. A A A
Կայքի գույները. C C C
Գրանցում կայքը Մորացել
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
 

Որոնման արդյունքները 1229

11 հուլիսի 2025 ԵԱՏՄ երկրները զարգացնում են արդյունաբերական համագործակցությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստում, որը նախագահել է ԵՏՀ պրոֆիլային նախարար Գոհար Բարսեղյանը, քննարկվել են Եվրասիական տնտեսական միության երկրների տնտեսության իրական հատվածի մի շարք արդիական հարցեր: Մասնավորապես, հավանություն է տրվել Արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների իրականացման մշտադիտարկման արդյունքների մասին Հանձնաժողովի զեկույցը, համաձայնեցվել են արդյունաբերական արտադրանքի հիմնական տեսակների մասով ԵԱՏՄ պետությունների 2023 և 2024 թվականների, ինչպես նաև երկու կանխատեսվող ժամանակահատվածների՝ 2025 և 2026 թվականների պահանջարկի և առաջարկի ամփոփ կանխատեսումային հաշվեկշիռները: Քննարկվել է արդյունաբերության ոլորտի կոոպերացիոն նախագծերին ֆինանսական աջակցության տրամադրման վերազգային մեխանիզմի իրագործումը: «Կոմիտեի անդամները քննարկել են արդյունաբերական սուբսիդիաների ոլորտում աշխատանքների օպտիմալացման հնարավոր մեխանիզմները և նման նախատեսվող սուբսիդիաների մասին տեղեկատվության տրամադրման մասով ԵԱՏՄ մասին պայմանագրի առանձին դրույթների ճշգրտումները», — նաև նշել է Գոհար Բարսեղյանը:
11 հուլիսի 2025 Վերամշակման մաքսային ընթացակարգն օգնում է ԵԱՏՄ երկրների արդյունաբերական կոոպերացիային և արտահանմանը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում վերամշակման մաքսային ընթացակարգի կիրառումը խթանում է անդամ պետությունների արդյունաբերական կոոպերացիայի զարգացումը և արտահանումը: Սա ընդգծել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական քաղաքականության վարչության տնօրեն Վիտալի Վովկն այս թեմայով ԵՏՀ հարթակում կայացած սեմինարի ընթացքում: Ըստ Վիտալի Վովկի՝ նման մաքսային ընթացակարգը, որը նախատեսում է օտարերկրյա ապրանքների օգտագործում՝ մաքսատուրքերի և հարկերի վճարումից ժամանակավոր ազատմամբ, օգնում է Միությունում կատարելագործել արտադրական գործընթացները և բարձրացնել ապրանքների մրցունակությունը: Ըստ էության, այն եվրասիական «հնգյակի» երկրների ինտեգրման ներուժի կարևոր տարրերից է: «Բարձր տեխնոլոգիական արտադրանք արտադրելիս սեփական իրավասությունների ու տեխնոլոգիաների զարգացման և երրորդ երկրներ դրանց արտահանման ավելացման վերաբերյալ Միության պետությունների ղեկավարների նախաձեռնությունները Հանձնաժողովի կողմից իրականացնելու համար հարկ է ավելի լիարժեք օգտագործել մեր ինտեգրման ներուժը, — նշել է Վիտալի Վովկը: — Սա անհրաժեշտ է արդյունաբերական կոոպերացիայի զարգացման ուղղությամբ ջանքերի համախմբման և մրցունակ արտադրանքի ելքի նոր արդյունավետ մեխանիզմների մշակման համար»: Սեմինարում հատուկ ուշադրություն են դարձրել վերամշակման մաքսային ընթացակարգի գործնական կիրառման, Միության պետությունների մաքսային մարմինների կողմից դրա իրականացման վարչական ասպեկտներին, արտադրողներին և արտահանողներին տրվելիք առավելություններին: Արդյունաբերության այլ ոլորտների թվում, որտեղ ակտիվորեն կիրառվում է կամ կարող է կիրառվել նշված ընթացակարգը, նշվել են ավիաշինությունն ու նավաշինությունը, երկաթուղային մեքենաշինությունը, ավտոմոբիլաշինությունը՝ ներառյալ շարժիչների արտադրությունը, մետաղագործությունը, դեղագործությունը, փայտամշակումը, քիմիական, թեթև արդյունաբերությունը և մի շարք այլ ոլորտներ: Նշված ոլորտներում կոոպերացիոն մատակարարումների դինամիկայի վերլուծությունը վկայում է ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերական կոոպերացիայի զարգացման և երրորդ երկրների շուկաներ բարձր տեխնոլոգիական արտադրանքի արտահանման ընդլայնման համար առկա զգալի ներուժի մասին: Սեմինարը կազմակերպվել է «Ռուսաստանի արտահանման կենտրոն» ընկերությունների խմբի աջակցությամբ: Սեմինարին մասնակցել են ԵԱՏՄ երկրների լիազոր պետական մարմինների, կազմակերպությունների, ոլորտային ընկերակցությունների, բիզնեսի ավելի քան 130 ներկայացուցիչներ:
09 հուլիսի 2025 Գոհար Բարսեղյան. «ԵՏՀ-ն հետևողականորեն հանդես է գալիս արդյունաբերական կոոպերացիայի խորացման օգտին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանը մասնակցել է Եկատերինբուրգում կայացած «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջայցին և աշխատանքներին, այդ թվում՝ «Տեխնոլոգիական առաջնություն. արդյունաբերական ճեղքում» գլխավոր ռազմավարական նստաշրջանին: Գործարար նախաճաշի ընթացքում, որին մասնակցել են Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարար Անտոն Ալիխանովը և խոշոր արդյունաբերական ընկերությունների ղեկավարներ, Գոհար Բարսեղյանը նշել է.  «Եվրասիական տնտեսական միության երկրների բիզնեսի ներդաշնակ աշխատանքն առանցքային դերակատարում ունի: Դեպի սպառողն ուղղվածությունը և շուկայի փոփոխություններին օպերատիվ արձագանքման ունակությունը գործարար համայնքին օգնում են մասշտաբային խնդիրներ լուծել ԵԱՏՄ շրջանակներում: Հանձնաժողովը հետևողականորեն աշխատում է այնպիսի պայմաններ ստեղծելու համար, որոնց դեպքում ձեռնարկատերերը կարող են ավելի լավ բացահայտել իրենց ներուժը: Շանհայի համագործակցության կազմակերպության երկրների արդյունաբերության նախարարների խորհրդակցությանը քննարկվել են եվրասիական տարածքում հետագա համատեղ աշխատանքի հեռանկարները: «Հանձնաժողովը հետևողականորեն հանդես է գալիս արդյունաբերական կոոպերացիայի խորացման, տեխնոլոգիաների փոխանակման և արդյունավետ ինտեգրացիոն շփումների ձևավորման օգտին: Մենք հետաքրքրված ենք ոլորտային նախաձեռնությունների խթանմամբ, ՇՀԿ երկրների հետ համատեղ նախագծերի իրականացմամբ և տեխնոլոգիական փորձի փոխանակմամբ», — ընդգծել է Գոհար Բարսեղյանը: Նա նաև աշխատանքային հանդիպումներ է ունեցել Բելառուսի արդյունաբերության նախարար Անդրեյ Կուզնեցովի հետ, որի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ-ում ֆինանսական աջակցության մեխանիզմի և համատեղ նախագծերի իրագործման հարցեր: «Իննոպրոմի» միջոցառումների շրջանակներում Գոհար Բարսեղյանը նաև այցելել է «Էներգո-Արսենալ» լուսավորության հենարաններ և լուսամփոփներ արտադրող գործարանը: Ձեռնարկությունը Միությունում կոոպերացիոն նախագծերին աջակցության ցուցաբերման 2024 թվականին գործողության մեջ դրված վերազգային ծրագրի հնարավոր մասնակիցներից է:  2025 թվականի սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ի «Իննոպրոմն» իր աշխատանքները կշարունակի Մինսկում: Նույն վայրում տեղի կունենա նաև ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստը:
04 հուլիսի 2025 Թվային տեխնոլոգիաները Միության երկների ԱԱՀ-ում դառնում են դրա արդյունավետության բարձրացման առանցքային գործիք Այս մասին հուլիսի 4-ին Վոլգոգրադում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանը՝ ելույթ ունենալով Դաշտի համառուսական օր-2025-ի «Ապագայի նպատակներ. ռուսական բուսաբուծության արդյունավետության բարձրացում» լիագումար նիստում: «Եվրասիական տնտեսական միության երկրների գյուղատնտեսությունը որակական վերափոխումների շեմին է: Ագրարային շուկայի փոխակերպումը թվային մոդելի գյուղարտադրության արագացված աճի գործիքներից մեկն է: Հենց այս ուղղությամբ են կենտրոնացված ԵՏՀ-ի և ազգային կառավարությունների ջանքերը», — նշել է Գոհար Բարսեղյանը: Նիստում քննարկվել են բուսաբուծությունում արդյունավետության բարձրացման հարցեր, այդ թվում՝ ժամանակակից թվային լուծումների՝ անօդաչու տեխնոլոգիաների, թվային մշտադիտարկման և ռոբոտացման հաշվին: Միջոցառմանը մասնակցել են Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտը և Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարար Իգոր Գորլովը: Գործարար ծրագրի շրջանակներում Գոհար Բարսեղյանը աշխատանքային հանդիպում է ունեցել Օքսանա Լուտի հետ: Քննարկվել են ԵԱՏՄ պետությունների միջև ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում առևտրատնտեսական համագործակցության արդիական հարցեր: Կողմերը նշել են ինտեգրման գործընթացների խորացման և ոլորտի կայուն զարգացման ապահովման անհրաժեշտությունը, քննարկել ԱԱՀ ոլորտում «Եվրասիական տնտեսական ուղի» մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականն ընկած ժամանակահատվածում  ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական գործընթացների զարգացման մասին հռչակագրի իրականացման ընթացքը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ագրոարդյունաբերական համալիրում կոոպերացիոն նախագծերին ֆինանսական աջակցության տրամադրման մեխանիզմի գործարկման առաջարկների նախապատրաստմանը համատեղ ջանքերն ուղղելու մասին: «ԱԱՀ-ում համատեղ կոոպերացիոն նախագծերի իրականացումը կնպաստի արտադրվող արտադրանքի ծավալների մեծացմանը, տեխնոլոգիական կատարելագործմանը, միջազգային առևտրատնտեսական շփումների և փոխադարձ ներդրումների ավելացմանը», — նշել է ԵՏՀ նախարարը: Գոհար Բարսեղյանը կարևորել է համաձայնեցված գործողությունները գյուղատնտեսության կայուն զարգացման ընդհանուր նպատակների իրագործման, ԵԱՏՄ շրջանակներում ընդհանուր ագրարային շուկայի կարգավորման համար: ԵՏՀ նախարարը նաև մասնակցել է «Դաշտի համառուսական օր — 2025» ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը և շրջայցին, որտեղ ծանոթացել է ժամանակակից գյուղատնտեսական տեխնիկային և սարքավորումներին:
26 հունիսի 2025 Գոհար Բարսեղյան. «ԵՏՀ-ն պատրաստ է աջակցել ռոբոտների արտադրության կոնկրետ նախագծերին» Հունիսի 26-ին Մինսկում՝ ԵՏՀ-2025-ի «Ռոբոտացված համակարգերի կիրառում՝ որպես արդյունաբերական ձեռնարկությունների մրցունակության աճի գործոն» կլոր սեղանի ընթացքում, որին մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանը, խոսել են Եվրասիական տնտեսական միության երկրներում արդյունաբերական ռոբոտների և ռոբոտատեխնիկական համակարգերի ներդրման մասին, որոնք ուղղված են տեխնոլոգիական և բիզնես գործընթացների ավտոմատացմանը: «Ներկայումս աշխարհի առաջատար երկրները մշակում և իրականացնում են տնտեսության տարբեր ոլորտներում արդյունաբերական և սերվիսային ռոբոտների, ռոբոտատեխնիկական համակարգերի ներդրման ազգային ռազմավարություններ: Հատկապես սուր են դրված տեխնոլոգիական գործընթացների ավտոմատացման և ռոբոտացման հարցերը արդյունաբերությունում և ԱԱՀ-ում, որտեղ պահանջվում են էական արհեստավարժ կադրային ռեսուրսներ», - ընդգծել է Գոհար Բարսեղյանը: Հայտնի է, որ աշխարհի առաջատար պետություններում ռոբոտացման խտությունը կազմում է ավելի քան 100 և նույնիսկ 1000 արդյունաբերական ռոբոտ՝ 10 000 բանվորի հաշվով: ԵԱՏՄ բիզնեսի և պետական կառույցների նախաձեռնությամբ Միությունում ստեղծվում է «Ռոբոտատեխնիկա» եվրասիական տեխնոլոգիական հարթակ, մշակվում է «Արդյունաբերական ռոբոտատեխնիկա» միջպետական ծրագիր: Խնդիր է դրված՝ առաջիկա հինգ տարվա ընթացքում սկսել արդյունավետ արդյունաբերական ռոբոտների և ռոբոտատեխնիկական համակարգերի զանգվածային ներդրում: Եվ նպատակահարմար է ապահովել եվրասիական «հնգյակի» երկրների ոլորտային ընկերակցությունների, գիտական հիմնարկների և ձեռնարկությունների հստակ փոխգործակցությունը, անցնել ռոբոտատեխնիկայում կոնկրետ ներդրումային նախագծերի իրականացմանը: «Հաշվի առնելով թեմայի արդիականությունը՝ Հանձնաժողովը գործող ֆինանսական մեխանիզմի շրջանակներում պատրաստ է աջակցել արդյունաբերական և սերվիսային ռոբոտների սերիական արտադրության, արդյունաբերական ձեռնարկությունների համապատասխան արդիականացման կոնկրետ նախագծերին: Մենք արդեն սկսել ենք անհրաժեշտ կոոպերացիոն նախագծերի որոնման աշխատանքը», - ամփոփել է Գոհար Բարսեղյանը:
26 հունիսի 2025 Մինսկում՝ ԵՏՀ-2025-ում քննարկվել են միջուկային տեխնոլոգիաների ոլորտում կոոպերացիայի հեռանկարային ուղղությունները Հունիսի 26-ին Մինսկում՝ 4-րդ Եվրասիական տնտեսական համաժողովում անցկացվել է «Միջուկային տեխնոլոգիաների զարգացումը Մինչև 2030 թվականը Եվրասիական տնտեսական միությունում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների շրջանակներում. ԵԱՏՄ անդամ պետությունների կոոպերացիոն փոխգործակցության հեռանկարները» թեմայով կլոր սեղանը: Կլոր սեղանին մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանը: Միջոցառումն առաջացրել է Եվրասիական տնտեսական միության երկրների և Ուզբեկստանի միջուկային տեխնոլոգիայի զարգացման պատասխանատու պետական մարմինների ու կազմակերպությունների, գիտական շրջանակների ներկայացուցիչների հետաքրքրությունը: ԵՏՀ նախարարը կոչ է արել ակտիվորեն օգտագործել Հանձնաժողովում գործող արդյունաբերական կոոպերացիայի խթանման գործիքները, ինչպիսիք են Եվրասիական տնտեսական հարթակները և արդյունաբերական կոոպերացիային ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մեխանիզմը: «Միջուկային և ճառագայթիչ մեքենաշինության ոլորտի եվրասիական տնտեսական հարթակի ստեղծումը լրացուցիչ խթան կդառնա ոլորտի առանցքային կազմակերպությունների կոոպերացիոն համագործակցության համար և թույլ կտա կուտակել պետական մարմինների, բիզնեսի և գիտության շահերը Միության շրջանակներում», - նշել է Գոհար Բարսեղյանը: Կլոր սեղանի մասնակիցները խոսել են միջուկային բժշկության, արդյունաբերությունում միջուկային տեխնոլոգիաների զարգացման ոլորտում Միության երկրների և ԵԱՏՄ-ին կից դիտորդ պետության՝ Ուզբեկստանի հիմնական իրավասությունների ու ձեռքբերումների մասին: Քննարկվել է հարցերի լայն շրջանակ՝ ռադիոդեղագործական միջոցների նորարարական արտադրությունից մինչև միջուկային ոլորտում մի շարք համատեղ նախաձեռնությունների իրականացում, ներառյալ Ղրղզստանում միջուկային բժշկության կենտրոնի ստեղծումը: «Ռոսատոմ» պետկորպորացիան ներկայացրել է ՄԲԻՌ բազմանպատակային հետազոտական ռեակտորի ստեղծման նախագիծը, որը կարևոր է Միության պետություններում գիտական համագործակցության զարգացման համար: Միջոցառման մասնակիցները հայտնել են, որ մտադիր են բարձրացնել տնտեսական և գիտատեխնիկական երկխոսության, միջուկային տեխնոլոգիաների ոլորտում համատեղ կիրառական նախագծերի իրականացման մակարդակը վերազգային մակարդակում, նորարարական մշակումներ փոխանակել՝ սկսած բժշկությունից մինչև ԱԷԿ-ի համար նախատեսված սարքավորումները:
26 հունիսի 2025 Գոհար Բարսեղյան. «Կոոպերացիան դառնում է եվրասիական «հնգյակի» երկրների քաղաքացիներին սննդամթերքով ապահովելու ռազմավարական գործիք» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանը հունիսի 26-ին Մինսկում՝ ԵՏՀ-2025-ի «Կոոպերացիան ԵԱՏՄ-ում. ճանապարհ դեպի ԱԱՀ արդյունավետ զարգացում» թեմայով կլոր սեղանի ընթացքում անդրադարձել է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ագրոարդյունաբերական համալիրի ցուցանիշների կայուն զարգացմանը: ԵՏՀ նախարարը նշել է, որ ինտեգրացիոն միավորման ստեղծման պահից ի վեր գյուղմթերքի արտադրության ծավալներն աճել են 25%-ով, փոխադարձ առևտուրը ավելացել է 1,8 անգամ, արտաքին մատակարարումներն աճել են ավելի քան երկու անգամ: Ընդ որում, առկա է ագրարային ոլորտի հետագա զարգացման ներուժ, որը կապված է ԵԱՏՄ բյուջեի միջոցների հաշվին կոոպերացիոն նախագծերին ֆինանսական աջակցության տրամադրման հնարավորության հետ: «Կոոպերացիան, ըստ էության, ռազմավարական գործիք է դառնում եվրասիական «հնգյակի» երկրների քաղաքացիներին սննդամթերքով երաշխավորված ապահովման և արտաքին կոնյունկտուրային տատանումներից մեր կախվածության նվազեցման համար», — ընդգծել է Գոհար Բարսեղյանը: Կլոր սեղանի ընթացքում քննարկվել են կոոպերացիայի զարգացման հեռանկարային ուղղություններն ու նախագծերը, այդ թվում՝ ֆինանսական աջակցության մեխանիզմի կիրառմամբ, քննարկվել է միջպետական համագործակցության փորձը: Քննարկման մասնակիցներն անդրադարձել են այս կապակցությամբ պետական մարմինների, ձեռնարկատերերի և ֆինանսական ինստիտուտների երկխոսության խորացման անհրաժեշտությանը: Ոլորտային համագործակցության մեխանիզմները քննարկվել են նաև նախօրեին՝ ԵՏՀ-2025-ում ԵԱՏՄ գործարար խորհրդի նախագահության 26-րդ նիստի շրջանակներում: Կլոր սեղանին մասնակցել են ԵԱՏՄ պետությունների, երրորդ երկրների պետական կառավարման մարմինների, գործարար և գիտական շրջանակների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Մոդերատորն էր «Բելառուսի Հանրապետության զարգացման բանկ» ԲԲԸ առաջին փոխնախագահ Ռոման Բրոդովը:  
25 հունիսի 2025 Նատալյա Պետկևիչը և Գոհար Բարսեղյանը քննարկել են Միության շրձանակներում արդյունաբերության և ԱԱՀ զարգացման հարցեր Հունիսի 25-ին Մինսկում կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանի և Բելառուսի Հանրապետության փոխվարչապետ, ԵՏՀ խորհրդի նախագահ Նատալյա Պետկևիչի աշխատանքային հանդիպումը: Կողմերը քննարկել են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերության և ԱԱՀ զարգացման հետ կապված հարցերի լայն շրջանակ: Հատուկ ուշադրություն են դարձրել համատեղ նախագծերի իրականացմանը, կոոպերացիոն շփումների ամրապնդմանը, ոլորտների տեխնոլոգիական զարգացմանը և դրանց մրցունակության բարձրացմանը: Քննարկվել են ԵԱՏՄ արդյունաբերական նախագծերին ֆինանսական աջակցության տրամադրման մեխանիզմի իրագործմանը, տեխնոլոգիական հարթակների աշխատանքների կատարելագործմանը Բելառուսի մասնակցության առաջարկներ, ինչպես նաև արդյունաբերությունում զարգացման և ներմուծման փոխարինման միասնական ծրագրի մշակման նախաձեռնությունը: Քննարկվել են «Եվրասիական տնտեսական ուղի» հռչակագրի կատարման խնդիրները, ԻՆՆՕՊՐՈՄ. ԲԵԼԱՌՈՒՍ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի նախապատրաստումը: Բացի այդ, անդրադարձել են սննդամթերքի և դեղամիջոցների արտադրության համար միկրոօրգանիզմների շտամերի ստեղծման միջպետական ծրագրի մշակման հարցեր: Հանդիպման արդյունքում կողմերը համակարծիք էին քննարկված բոլոր ուղղություններով ռեգուլյատոր երկխոսությունը շարունակելու կարևորության վերաբերյալ:
Ցուցադրել ավելին