Նորություններ

04.07.2024

ՏՀԿ ինստիտուտի զարգացման աշխատանքային խումբը համաձայնեցրել է նոր պարզեցումը և օպերատորների համար սահմանափակումների չեղարկումը

Եվրասիական տնտեսական միությունում լիազորված տնտեսական օպերատորների (ԼՏՕ) ինստիտուտի կատարելագործման վերաբերյալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումների նախագծերը քննարկվել են հուլիսի 4-ին ԼՏՕ ինստիտուտի զարգացման խորհրդատվական կոմիտեին առընթեր պրոֆիլային աշխատանքային խմբի նիստում, որը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգում՝ ԵՏՀ մաքսային օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի վարչության տնօրեն Սերգեյ Վլադիմիրովի ղեկավարությամբ։

Քննարկվել է մի նախաձեռնություն, որն ուղղված է ապրանքների տեղափոխման ընթացքում ԱՏԳ մասնակիցների լոգիստիկ և պահեստային ծախսերի նվազեցմանը, այն է՝ պարզեցումներ, որոնք կապված են ԼՏՕ-ների հրապարակներում մաքսային պահեստի մաքսային ընթացակարգով գրանցված իրենց ապրանքների պահպանման հնարավորության հետ:

Նիստի մասնակիցները քննարկել են նաև այն սահմանափակումների վերացման հարցը, որոնք ԼՏՕ-ներին թույլ չեն տալիս պարզեցումներ կիրառել մակնշման ենթակա ենթաակցիզային ապրանքների նկատմամբ։

Քննարկվել է Հանձնաժողովի կողմից նախապատրաստված ԼՏՕ ապրանքների հաշվառման համակարգին ներկայացվող տիպային պահանջների նախագիծը, որը մաքսային վարչարարության հեռանկարային ուղղություն է և օպերատորների համար հետագա պարզեցումների կատալիզատոր:

Բացի այդ, անդրադարձել են իրավակիրառ պրակտիկայի հարցերին, որոնք կապված են ԼՏՕ-ի գրանցամատյանում ընդգրկելու մասին վկայականի մի քանի հիմքով կասեցման և մաքսային մարմինների կողմից ապրանքների հաշվառման համակարգի պահանջներին համապատասխանության ստուգումների իրականացման հետ:

Լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտը գործընկերային ծրագրի միջազգայնորեն ճանաչված ստանդարտ է, իսկ ԼՏՕ-ն՝ անձանց հատուկ կատեգորիա, որոնց մաքսային գործառնություններ և մաքսային վերահսկողություն իրականացնելիս տրամադրվում են պարզեցումներ՝ որպես որոշակի պահանջներին համապատասխանող անձանց։

ԵԱՏՄ անդամ պետություններում ԼՏՕ ինստիտուտի զարգացման հարցերով աշխատանքային խումբը ստեղծվել է 2014 թվականին: Այն մշակում է Միությունում լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտի կատարելագործման և զարգացման առաջարկներ։