«Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Միության տեխնիկական կանոնակարգում համապատասխան փոփոխություններ է կատարել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհուրդը հուլիսի 15-ին:
Մինչ օրս, տեխկանոնակարգի պահանջներին համապատասխան, նման մթերքի փաթեթի ծավալը ԵԱՏՄ երկրներում չէր կարող գերազանցել 0.2 լիտրը ադապտացված կամ մասամբ ադապտացված, սկզբնական կամ հետագա հեղուկ խառնուրդների համար, և 0.25 լիտրը՝ խմելու կաթի, ըմպելի յոգուրտների և կաթնաթթվային մթերքի համար:
ԵՏՀ տեխնիկական կարգավորման նախարար Վիկտոր Նազարենկոն նշել է, որ որոշումն ընդունվել է Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությամբ՝ 0.2 և 0.25 լիտր ծավալով փաթեթների դեֆիցիտը վերացնելու նպատակով:
Այս ապրանքը չպետք է մակնշվի ԵԱՏՄ շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով: Ընդ որում, փաթեթին պետք է նշված լինի. «Միայն Ռուսաստանի Դաշնության տարածքում իրացման համար»:
Համաձայն ԵՏՀ Խորհրդի որոշման՝ Ռուսաստանի Դաշնության Կառավարությունը պետք է միջոցներ ձեռնարկի 0.5 լիտր ծավալով փաթեթներով արտադրանքի շրջանառությունը բացառապես Ռուսաստանի տարածքում ապահովելու ուղղությամբ և ապահովի արտադրանքի հետագծելիությունը նույնականացման միջոցներով պարտադիր մակնշման ենթակա ապրանքների շրջանառության մշտադիտարկման պետական տեղեկատվական համակարգի միջոցով: