Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչները՝ ԵՏՀ մաքսային օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի վարչության տնօրեն Սերգեյ Վլադիմիրովի գլխավորությամբ, հուլիսի 3-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցել են Լիազորված տնտեսական օպերատորների (ԼՏՕ) համաժողովին:
Սերգեյ Վլադիմիրովն ընդգծել է, որ ԼՏՕ ինստիտուտը մաքսային հսկողության արդյունավետության բարձրացման համապիտանի գործիք է, ժամանակակից մաքսային վարչարարության կարևորագույն բաղադրիչը, որտեղ առանձնահատուկ տեղ է հատկացվում բիզնեսի հետ գործընկերությանը։
«Համատեղ ջանքերով մենք Եվրասիական տնտեսական միությունում պետք է պայմաններ ապահովենք առևտրի զարգացման, առևտրաշրջանառության և դրանում օպերատորների մասնաբաժնի ավելացման համար», — նշել է Սերգեյ Վլադիմիրովը։
Համաժողովի ընթացքում անդրադարձել են հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ ԼՏՕ ինստիտուտի զարգացման հիմնական միտումների առնչությամբ։ Խոսքը, մասնավորապես, ԼՏՕ-ի՝ որպես աշխարհում համընդհանուր ճանաչված ցածր ռիսկայնության կատեգորիայի մասին էր, այս ոլորտում նոր պարզեցումների և հեռանկարների, և հաշվառման համակարգի՝ որպես ապրանքների մասին տեղեկատվության հետագծելիության տարրի մասին:
Հանձնաժողովի ներկայացուցիչները երկու թեմատիկ նստաշրջաններում հանդես են եկել զեկույցներով՝ խոսելով համապատասխան ծրագրերի զարգացման միջազգային միտումների, Միության շրջանակներում ԼՏՕ-ի պարզեցումների ընդլայնմանն նախաձեռնությունների և այս կարգավիճակի գրավչության, ինչպես նաև Հանձնաժողովի կողմից մշակվող՝ ԼՏՕ ապրանքների հաշվառման համակարգի տիպային պահանջների մասին:
ԵՏՀ ներկայացուցիչները պատասխանել են միջոցառման մասնակիցների հարցերին։
2015 թվականից ի վեր ամեն տարի անցկացվող ԼՏO համաժողովը դարձել է Ռուսաստանում ԼՏՕ գործունեության քննարկման հեղինակավոր հարթակ:
Համաժողով-2024-ին մասնակցել է շուրջ 100 մարդ, որոնք ներկայացնում էին ԵԱՏՄ երկրների մաքսային և պետական այլ մարմիններ, ինչպես նաև գործարար համայնքը։