Նորություններ

23.03.2024

Ցավակցություն «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և անձամբ իր անունից խորին ցավակցություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի մարզում գտնվող «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների հարազատներին և մտերիմներին։

«Խստորեն դատապարտում ենք խաղաղ բնակչության դեմ իրականացված ահաբեկչական գործողությունը, որի զոհն են դարձել տասնյակ մարդիկ։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում անմեղ զոհերի հարազատներին և մտերիմներին, ինչպես նաև Ռուսաստանի ամբողջ ժողովրդին տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։ Կիսում ենք ձեզ հետ կորստի վիշտն ու ցավը։ Բոլոր վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- ասել է Բակիտժան Սագինտաևը։