Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության և երրորդ կողմի (կողմերի) մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագրին։
Փաստաթուղթը սահմանում է Միության և երրորդ կողմի (կողմերի) մաքսային տարանցման միասնական համակարգի գործունեության հիմնական սկզբունքները:
ՄՏՄՀ մասին համաձայնագրի դրույթների գործնական իրագործումն այն ընդունելուց հետո թույլ կտա պարզեցնել և օպտիմալացնել փոխադրման ընթացակարգը՝ ինչպես նվազագույնի հասցնելով վերահսկող ծառայությունների գործողությունները, այնպես էլ բիզնեսի վերադիր ծախսերը կրճատելու միջոցով:
Դրան կհասնենք էլեկտրոնային փաստաթղթի տեսքով միասնական տարանցիկ հայտարարագիր կիրառելու. մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորության կատարման միասնական ապահովում օգտագործելու. Միության երկրների և երրորդ կողմերի լիազորված տնտեսական օպերատորներին տրամադրվող առանձին հատուկ պարզեցումներ կիրառելու հաշվին։ Բացի այդ, այս նպատակներին հասնելու գործում կօգնեն նավիգացիոն կապարակնիքների կիրառումը Միության մաքսային տարածքով և երրորդ կողմերի մաքսային տարածքներով մաքսային տարանցման մաքսային ընթացակարգին համապատասխան փոխադրվող ապրանքների ամբողջ երթուղիով դրանց փոխադրման հետագծման համար, ինչպես նաև մաքսային մարմինների կողմից ընդունված որոշումների և մաքսային հսկողության արդյունքների փոխադարձ ճանաչումը։
ԵԱՏՄ-ի և երրորդ կողմի (կողմերի) մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագրի նախագիծը համատեղ պատրաստվել է Միության պետությունների նախարարությունների և գերատեսչությունների և Հանձնաժողովի փորձագետների կողմից Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների իրականացման շրջանակներում:
Համաձայնագիրն ուղարկվել է ԵԱՏՄ պետություններ դրա ստորագրման համար անհրաժեշտ միջպետական ընթացակարգերի կատարման համար։