Նորություններ

01.07.2021 (Обновлено: 15.12.2021 15:12)

ԵԱՏՄ երկրները ձևավորել են Միության ագրոինդուստրիայի քարտեզը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան հավանություն է տվել ագրոինդուստրիայի զարգացման քարտեզին, որը, փաստորեն, հանդիսանում է ագրոարդյունաբերական ոլորտում հեռանկարային նախագծերի տվյալներ ներդրումային բազա։

Ագրոինդուստրիայի զարգացման քարտեզը՝ տեղեկատվական աղբյուր է, որը կազմված է ագրոարդյունաբերական համալիրի ոլորտի 6,5 մլրդ ԱՄՆ-ի դոլարից ավել ընդհանուր արժեքով ավելի քան 70 խոշոր ներդրումային նախագծերից։ Առավել նշանակալի են քարտեզի այն նախագծերը, որոնք ուղղված են ներմուծման փոխարինման և արտահանման ներուժի իրագործմանը, այդ թվում՝ բուսաբուծության, անասնաբուծության, վերամշակման և ագրոլոգիստիկայի ոլորտներում։

«ԵԱՏՄ ագրոինդուստրիայի զարգացման քարտեզը օգտատերերին հնարավորություն կտա ստանալ տեղեկատվություն ԱԱՀ-ում ներդրումային և ինտեգրացիոն նախագծերի տարածքային տեղակայման, նախագծերի հիմնական ցուցանիշների, ճյուղային պատկանելության մասին՝ օգտագործման համար հարմար տեսքով տեղեկատվության գրաֆիկական ներկայացմամբ», – նշել է Արտակ Քամալյանը։

Փաստաթուղթը նաև ներառում է տեխնոլոգիական ուղղությունները, որոնց մասով ԵԱՏՄ-ում անհրաժեշտ է իրականացնել ներմուծման փոխարինում, և այն կազմակերպությունները, որոնք պատրաստ են մասնակցել համապատասխան նախագծերի իրագործմանը։ Այդ տեղեկատվությունը թույլ կտա Միության շրջանակներում ձևավորել արտադրական համագործակցական շղթաներ, ինչպես նաև ռացիոնալ կերպով բաշխել ներմուծումը փոխարինող արտադրությունների պետական աջակցության միջոցները։ Քարտեզի մեջ նաև ընդգրկվել են Միությունում ներմուծման ծավալի տեսակետից առավել նշանակալի ապրանքային դիրքերը։

Քարտեզի ինտերակտիվ տարբերակը տեղադրված է ԵԱՏՄ պաշտոնական կայքում և ակտուալացվելու է ըստ անհրաժեշտության՝ կողմերի նոր առաջարկներին համապատասխան։

Ռեսուրսը կդառնա ԵԱՏՄ երկրների ներմուծման փոխարինմանն ուղղված գործողությունների համակարգման կարևոր գործիք և կարտացոլի ներմուծումից կախված տեխնոլոգիական ուղղությունները, անդամ պետությունների արտադրողների ներուժը, Միությունում ձևավորված արդյունաբերական համագործակցային կապերը։ Դա թույլ կտա ԵԱՏՄ երկրներին խուսափել արտադրությունների կրկնօրինակումից և սկսել արտադրողների ճյուղային մասնագիտացման աշխատանքը։