31 հունվարի 2025 ԵԱՏՄ-ն զարգացնում է եվրասիական տրանսպորտային միջանցքները Եվրասիական միջկառավարական խորհուրդը քննարկել է Եվրասիական տրանսպորտային միջանցքներում ընդգրկված երկաթուղային, ավտոճանապարհային և նավահանգստային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված Եվրասիական տնտեսական միության երկրների միջոցառումների մասին 2022-2024 թվականների զեկույցը: «Եվրասիական տրանսպորտային միջանցքները Միության տրանսպորտային ենթակառուցվածքի հիմքն են, որն ապահովում է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորումը և ԵԱՏՄ տարանցիկ ներուժի զարգացումը», — նշել է ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևը։ Եվրասիական տրանսպորտային միջանցքներին բաժին է հասնում ԵԱՏՄ-ում տարանցիկ փոխադրումների ծավալի շուրջ 70%-ը, ինչն ընդգծում է յուրաքանչյուր երկրի ազգային հատվածների զարգացման գործում համաժամացման կարևորությունը։ Զեկույցում նշվում է, որ «հնգյակի» երկրների կողմից ընդունված ռազմավարական փաստաթղթերին համապատասխան ակտիվ աշխատանքներ են տարվում եվրասիական տրանսպորտային միջանցքների և երթուղիների զարգացման ուղղությամբ։ Ընդ որում, ԵԱՏՄ պետությունները միջոցներ են ձեռնարկում սահմանափակ թողունակություն ունեցող հատվածների ընդլայնման համար համատեղ ջանքերը համաժամացնելու ուղղությամբ: «ԵԱՏՄ երկրների միջև սերտ առևտրային և տրանսպորտային շփումները նպաստում են նրանցից յուրաքանչյուրի տնտեսական աճին։ Այս պայմաններում աճում է եվրասիական տրանսպորտային միջանցքների՝ որպես արտաքին առևտրի ապահովման հիմնական գործոնի կարևորությունը», — վստահ է Արզիբեկ Կոժոշևը։ Վերլուծության արդյունքները նախատեսվում է օգտագործել ԵԱՏՄ-ում տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման համակարգման հետագա աշխատանքներում։
27 մարտի 2024 ԵՏՀ տրանսպորտի և ենթակառուցվածքների վարչության տնօրեն է նշանակվել Ռուստան Ջենալինովը Ռուստան Ժանատի Ջենալինովը ծնվել է 1975 թվականի հունվարի 1-ին Պավլոդար քաղաքում (Ղազախստանի Հանրապետություն):  1997 թվականին ավարտել է Պավլոդարի Ս. Տորայգիրովի անվ. պետական համալսարանը «Ավտոմեքենաշինություն և տրակտորաշինություն» մասնագիտությամբ, ստանալով ինժեներ-մեխանիկի որակավորում, 2002 թվականին՝ Ղազախստանի հումանիտար իրավաբանական համալսարանը «Իրավագիտություն» մասնագիտությամբ, ստանալով իրավաբանի որակավորում: Իր աշխատանքային գործունեությունը սկսել է 1997 թվականին որպես Ակմոլայի ավտոտրանսպորտային № 1 ձեռնարկության ԱՏԲ (արտադրատեխնիկական բաժնի) ճարտարագետ: 1999-2002 թթ. աշխատել է Ղազախստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցությունների նախարարության ավտոմոբիլային և ջրային տրանսպորտի դեպարտամենտի ավտոմոբիլային տրանսպորտի վարչության առաջատար մասնագետ, այնուհետև՝ ավտոմոբիլային տրանսպորտի դեպարտամենտի բաժնի պետ, այնուհետև՝ ավտոմոբիլային տրանսպորտի վարչության բաժնի պետ։ 2002 թվականին նշանակվել է Ղազախստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցությունների նախարարության տարանցման քաղաքականության վարչության պետ։ 2006-2009 թթ. զբաղեցրել է ՏՐԱՍԵԿԱ Միջկառավարական հանձնաժողովի (ՄԿՀ) մշտական քարտուղարության գլխավոր քարտուղարի պաշտոնը: 2009-2010 թթ. աշխատել է Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ԵԱՀԿ դեպարտամենտի վարչության պետ, այնուհետ՝ Ղազախստանի Հանրապետության զբոսաշրջության և սպորտի նախարարության զբոսաշրջության արդյունաբերության կոմիտեի նախագահի տեղակալ։ 2010-2012 թթ.՝ Ղազախստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարի խորհրդական, նախարարության ռազմավարական պլանավորման և տրանսպորտահաղորդակցական համալիրի զարգացման դեպարտամենտի տնօրեն, ռազմավարական պլանավորման և լոգիստիկայի դեպարտամենտի տնօրեն։ 2012-2013 թթ. աշխատել է «Қазақстан темір жолы» ազգային ընկերություն» ԲԸ-ին կից «Տրանսպորտային լոգիստիկայի զարգացման ազգային կենտրոն» ԲԸ փոխնախագահ, այնուհետ՝ նախագահ: 2013-2016 թթ.՝ «Қазақстан темір жолы» ԱԸ» ԲԸ-ի մասնաճյուղ «Տրանսպորտային լոգիստիկայի զարգացման կենտրոնի» տնօրեն: 2017 թվականից աշխատել է Ղազախստանի Հանրապետության «Ատամեկեն» ձեռնարկատերերի ազգային պալատի լոգիստիկայի և փոխադրումների դեպարտամենտի կառավարող տնօրեն - տնօրեն: 2024 թվականի մարտի 26-ին նշանակվել է ԵՏՀ տրանսպորտի և ենթակառուցվածքների վարչության տնօրեն։