Նորություններ

27.03.2024

ԵՏՀ տրանսպորտի և ենթակառուցվածքների վարչության տնօրեն է նշանակվել Ռուստան Ջենալինովը

Ռուստան Ժանատի Ջենալինովը ծնվել է 1975 թվականի հունվարի 1-ին Պավլոդար քաղաքում (Ղազախստանի Հանրապետություն): 

1997 թվականին ավարտել է Պավլոդարի Ս. Տորայգիրովի անվ. պետական համալսարանը «Ավտոմեքենաշինություն և տրակտորաշինություն» մասնագիտությամբ, ստանալով ինժեներ-մեխանիկի որակավորում, 2002 թվականին՝ Ղազախստանի հումանիտար իրավաբանական համալսարանը «Իրավագիտություն» մասնագիտությամբ, ստանալով իրավաբանի որակավորում:

Իր աշխատանքային գործունեությունը սկսել է 1997 թվականին որպես Ակմոլայի ավտոտրանսպորտային № 1 ձեռնարկության ԱՏԲ (արտադրատեխնիկական բաժնի) ճարտարագետ:

1999-2002 թթ. աշխատել է Ղազախստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցությունների նախարարության ավտոմոբիլային և ջրային տրանսպորտի դեպարտամենտի ավտոմոբիլային տրանսպորտի վարչության առաջատար մասնագետ, այնուհետև՝ ավտոմոբիլային տրանսպորտի դեպարտամենտի բաժնի պետ, այնուհետև՝ ավտոմոբիլային տրանսպորտի վարչության բաժնի պետ։

2002 թվականին նշանակվել է Ղազախստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցությունների նախարարության տարանցման քաղաքականության վարչության պետ։

2006-2009 թթ. զբաղեցրել է ՏՐԱՍԵԿԱ Միջկառավարական հանձնաժողովի (ՄԿՀ) մշտական քարտուղարության գլխավոր քարտուղարի պաշտոնը:

2009-2010 թթ. աշխատել է Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ԵԱՀԿ դեպարտամենտի վարչության պետ, այնուհետ՝ Ղազախստանի Հանրապետության զբոսաշրջության և սպորտի նախարարության զբոսաշրջության արդյունաբերության կոմիտեի նախագահի տեղակալ։

2010-2012 թթ.՝ Ղազախստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարի խորհրդական, նախարարության ռազմավարական պլանավորման և տրանսպորտահաղորդակցական համալիրի զարգացման դեպարտամենտի տնօրեն, ռազմավարական պլանավորման և լոգիստիկայի դեպարտամենտի տնօրեն։

2012-2013 թթ. աշխատել է «Қазақстан темір жолы» ազգային ընկերություն» ԲԸ-ին կից «Տրանսպորտային լոգիստիկայի զարգացման ազգային կենտրոն» ԲԸ փոխնախագահ, այնուհետ՝ նախագահ:

2013-2016 թթ.՝ «Қазақстан темір жолы» ԱԸ» ԲԸ-ի մասնաճյուղ «Տրանսպորտային լոգիստիկայի զարգացման կենտրոնի» տնօրեն:

2017 թվականից աշխատել է Ղազախստանի Հանրապետության «Ատամեկեն» ձեռնարկատերերի ազգային պալատի լոգիստիկայի և փոխադրումների դեպարտամենտի կառավարող տնօրեն - տնօրեն:

2024 թվականի մարտի 26-ին նշանակվել է ԵՏՀ տրանսպորտի և ենթակառուցվածքների վարչության տնօրեն։