Նորություններ

29.12.2023

Արդյունաբերական արտադրանք արտադրողների գները ԵԱՏՄ-ում 2023 թվականի սկզբից աճել են 21.1%-ով

Արդյունաբերական արտադրանք արտադրողների գների ինդեքսը Եվրասիական տնտեսական միությունում 2023 թվականի հոկտեմբերին 2022 թվականի դեկտեմբերի համեմատ կազմել է 121.1%-ով։

2022 թվականի դեկտեմբերի համեմատ ԵԱՏՄ-ում գրանցվել է լեռնահանքային արդյունաբերության ոլորտի արտադրողների գների զգալի աճ (1.5 անգամ)։ Ընդ որում, արտադրողների գները մշակող արդյունաբերությունում աճել են 13.7%-ով, «էլեկտրամատակարարում, գազի, գոլորշու մատակարարում և օդային օդորակում» գործունեության տեսակով՝ 8.3%-ով, «ջրամատակարարում, կոյուղու համակարգ, թափոնների հավաքման և բաշխման հսկողություն» գործունեության տեսակով՝ 6.9%-ով։

Ավելի մանրամասն վիճակագրական տեղեկատվությունը ներկայացված է ԵՏՀ վիճակագրության վարչության կայքէջի «Արդյունաբերական արտադրանք արտադրողների գներ» բաժնում։