Նորություններ

15.07.2022 (Обновлено: 26.07.2022 11:54)

ԵԱՏՄ լիազորված տնտեսական օպերատորները հնարավորություն կունենան մակնշելու ապրանքներն առանց մաքսային մարմնի թուլտվության

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհուրդը լրացուցիչ պարզեցում է սահմանել լիազորված տնտեսական օպերատորների (ԼՏՕ) համար: Այն թույլ կտա մակնշել օտարերկրյա ապրանքները նույնականացման միջոցներով առանց մաքսային մարմնի թույլտվության:

Այս պարզեցումը ԼՏՕ-ին թույլ կտա նվազեցնել ապրանքների մակնշման հետ կապված ծախսերը, ինչպես նաև արագացնել ապրանքների շուկայահանման գործընթացը: Ընդ որում, 2-րդ և 3-րդ տեսակի վկայական ունեցող՝ սեփական հարթակներ ունեցող անձինք կարող են նաև օպտիմալացնել օտարերկրյա ապրանքների պահպանման ու մակնշման գործընթացը: Այս մեխանիզըմը կբացառի բյուրոկատական արգելքները և այդպիսով կնվազեցնի բիզնեսի բեռը:

Փաստաթուղթը միտված է Միությունում ԼՏՕ ինտիտուտի զարգացմանը, ԵԱՏՄ ընկերությունների համար մրցակցային առավելությունների ստեղծմանը և առաջատար համաշխարհային միտումների և ստանդարտների, առաջին հերթին՝ Համաշխարհային մաքսային կազմակերպության, իրագործմանը:

Փաստաթուղթը թույլ է տալիս մեծապես գործարկել Միության ենթակառուցվածքը, այն առավելագույնս հարմար ու հարմարավետ դարձնելով ԵԱՏՄ երկրների բիզնեսի համար:

«Ընթացիկ մակրոտնտեսական պայմաններում Միության որոշման ընդունումը իրական աջակցություն կդառնա Միության օրինապահ բիզնեսի համար, որին դասվում են ԼՏՕ-ները, - նշել է ԵՏՀ մաքսային համագործակցության նախարար Մակսատ Մամիտկանովը: - Ընդ որում, իրականացվելու են ներկրվող ապրանքների մակնշման նկատմամբ մաքսային մարմինների վերահսկողության բոլոր անհրաժեշտ միջոցառումները»:
Տեղեկանք

Լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտը՝ գործընկերային ծրագրի միջազգային ճանաչված ստանդարտ է, իսկ ԼՏՕ-ն՝ անձանց հատուկ կատեգորիան է, որոնց մաքսային գործառնություններ և մաքսային հսկողություն իրականացնելիս տրամադրվում են պարզեցումներ՝ որպես որոշակի պահանջներին համապատասխանող անձանց։

ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի 437-րդ հոդվածի 5-րդ կետը սահմանում է, որ Հանձնաժողովն իրավունք ունի որոշելու նշված հոդվածով չնախատեսված այլ հատուկ պարզեցումներ, որոնք կտրամադրվեն լիազորված տնտեսական օպերատորներին: