Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը փոփոխություններ է կատարել «Փոխադրման և (կամ) օգտագործման համար պատրաստված նավթի անվտանգության մասին» ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգում (ԵԱՏՄ ՏԿ 045/2017)՝ լրացնելով այն նավթի անձնագրի միասնական ձևով և լրացման կանոններով, որի առկայությունը նախատեսված է տեխնիկական կանոնակարգով:
Հստակեցվել են անձնագրի ձևի հետ կապված տեխնիկական կանոնակարգի որոշ դրույթներ դրա պահանջների միատեսակ կիրառման համար։
Միասնական ձևին անցումն ապահովելու նպատակով մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելու օրը, այսինքն՝ ոչ միասնական ձևով ձևակերպված նավթի խմբաքանակների անձնագրերը վավերական են մինչև 2023 թվականի նոյեմբերի 1-ը։
Փոփոխությունները նաև նախատեսում են, որ նավթի փորձարկումների պարբերականությունը սահմանվում է տեխկանոնակարի մեթոդների ստանդարտների ցանկում ներառված ստանդարտներում:
Ընդունված փոփոխություններն ապահովում են Միության տարածքում նավթի թողարկման և շրջանառության միասնական մոտեցումների ձևավորում, այդ թվում՝ փաստաթղթերի ձևակերպման մասով։