Նորություններ

07.03.2023

Հարգելի, սիրելի՛ տիկնայք։ Հարգելի՛ գործընկերներ։

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի կապակցությամբ։ Մենք Ձեզ հետ ենք կապում ամենաթանկը կյանքում՝ բարությունը, գեղեցկությունը, հոգատարությունը:


Եվրասիական տնտեսական հանձնաժողովում Դուք պահանջված եք և հաջողակ՝ դրսևորելով ամենաբարձր գործարար որակները, մասնագիտական խորը գիտելիքները և նպատակասլացությունը ձեր նպատակներին հասնելու գործում։

Այս տոնական օրը ցանկանում եմ երախտագիտության և հարգանքի ամենաջերմ խոսքերն ուղղել բոլոր կանանց, մեր գործընկերներին, որոնք իրենց մասնագիտական գործունեությունը կապել են եվրասիական ինտեգրման հետ։ Հենց Ձեզնից է մեծապես կախված մեր Միության հաջող զարգացումը: Մենք՝ տղամարդիկս, հպարտանում ենք ձեզնով:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, ժպիտներ, ուրախություն և ամենանվիրական ցանկությունների իրականացում:

Շնորհավո՛ր ձեր տոնը:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ

Մ.Վ. Մյասնիկովիչ