Նորություններ

02.09.2024

Ուզբեկստանը հետաքրքրված է ԵՏՀ-ի հետ պետական գնումների ոլորտում երկխոսություն սարգացնելու հարցում

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցային քաղաքականության և պետական գնումների քաղաքականության վարչության ներկայացուցիչները Ուզբեկստանի Հանրապետության էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության փորձագետների հետ առցանց ձևաչափով քննարկել են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում պետական գնումների ոլորտում համագործակցության հեռանկարները։

Հանդիպման ընթացքում վարչության տնօրեն Ժանար Ադիկովան իր ուզբեկ գործընկերներին ներկայացրել է պետական (համայնքային) գնումների ոլորտի՝ Միության իրավունքով նախատեսված հիմնարար սկզբունքները, ինչպես նաև Հանձնաժողովի դերը ԵԱՏՄ երկրներում պետական գնումների կարգավորման որոշ հարցերում:

Հանդիպման արդյունքում Ուզբեկստանի էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության ներկայացուցիչները հետաքրքրություն են հայտնել երկխոսությունը շարունակելու և խորացնելու, ինչպես նաև պետական գնումներին փոխադարձ մասնակցության հարցերը քննարկելու հարցում։

Վարչության փոխտնօրեն Արմինե Հակոբյանն իր հերթին ուզբեկ գործընկերներին հրավիրել է շարունակել երկխոսությունը սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Երևանում կայանալիք Եվրասիական տնտեսական համաժողովում, ինչպես նաև առաջարկել պետական գնումների ոլորտում հետագա համագործակցության հնարավոր ուղղություններ։