Նորություններ

21.10.2022 (Обновлено: 28.10.2022 13:06)

2021–2022 թվականներին ԵԱՏՄ-ում իրականացվել է ավտոմոբիլաշինության, հաստոցաշինության, էլեկտրատեխնիկայի և մի շարք այլ ոլորտների 25 նախագիծ։

Եվրասիական միջկառավարական խորհուրդը քննարկել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից իրականացվող ներմուծման փոխարինման համատեղ նախագծերի վերաբերյալ զեկույցը։

Զեկույցում ներկայացված է տեղեկատվություն 2021-2022 թվականներին ներմուծումից կախված ոլորտներում, այդ թվում՝ ավտոմոբիլային, հաստոցագործիքային, էլեկտրատեխնիկական, քիմիական, բժշկական, թաղանթանյութաթղթային ոլորտներում ավելի քան 20 միլիարդ ԱՄՆ դոլար ընդհանուր գումարի չափով 25 նախագծի իրականացման մասին: Այս նախագծերի մասին տեղեկատվությունը կառուցվածքավորված է ԵԱՏՄ արդյունաբերականացման քարտեզում , որը ինտեգրացիոն միավորման կայքում տեղադրված արդյունաբերական տեղեկատվական ռեսուրս է:

«Մեզ մոտ նկատվում են արդյունաբերությունում ներմուծման փոխարինման ուղղությամբ ինտեգրացիոն համագործակցության խորացման լուրջ հնարավորություններ, - նշել է Արտակ Քամալյանը։ - Ըստ ԵԱՏՄ արդյունաբերականացման քարտեզի՝ ավելի քան 50 նախագծերի մասով կա՛մ առկա է ուղղակի շահագրգռվածություն ինտեգրացիոն համագործակցությամբ, կա՛մ արտադրողները նպատակաուղղված են Միության երկրներ արտադրանքի մատակարարումների իրականացմանը»: 

Արդեն իրականացվում է ինտեգրացիոն բաղադրիչով վեց նախագիծ՝ավտոարդյունաբերության, քիմիական և էլեկտրատեխնիկական արդյունաբերության, ինչպես նաև անտառամթերման տեխնիկայի արտադրության ոլորտներում: Դրանք են, օրինակ, Կարելիայում հարվեստերների, ֆորվարդերների, քարշափոխադրող մեքենաների և փայտաբեռնիչների արտադրության բելոռուսա-ռուսական նախագիծը և հանքային պարարտանյութերի արտադրության և Կարատաու-Ժանաթաս ֆոսֆատային ավազանում հանքավայրերի մշակման ղազախստանա-ռուսական նախագիծը:

 Արտակ Քամալյանի խոսքով՝ այս պահին Արդյունաբերականացման քարտեզը ներառում է 25 ոլորտի 158 ծրագիր՝ ավելի քան 270 մլրդ ԱՄՆ դոլար ընդհանուր գումարի չափով: Միությունում ինչպես արդեն որպես կոոպերացիոն սահմանված, այնպես էլ պոտենցիալ կոոպերացիոն արդյունաբերական նախագծերը իրականացվում են առավելապես ներմուծումից կախված ուղղություններով: Արդյունաբերության տարբեր ոլորտների զգալի թվով նախագծեր ունեն ԵԱՏՄ երկրների ձեռնարկությունների ինտեգրացիոն համագործակցության հեռանկարներ։

 ԵՏՀ նախարարն ընդգծել է, որ զեկույցի տվյալները կարող են հաշվի առնվել անդամ պետությունների կառավարությունների կողմից՝ Միության արտադրողներին կոոպերացիոն շղթաներում ներառելիս, որոշակի այս կամ այն ներդրումային նախագծերին պետական աջակցություն ցուցադրելիս, միջազգային նախագծեր իրականացնելիս, արտադրության տեղայնացում կատարելիս։

«Զարգացնելով մեր արտադրողների միջև համագործակցային կապերը, մենք պետք է հաշվի առնենք նրանց ոլորտային մասնագիտացումը, գիտատեխնիկական և արտադրական հնարավորությունները: Միությունում ներմուծման փոխարինման զարգացման հիմնարար գործոնը, ըստ երևույթին, ներմուծումից կախված ուղղություններով գիտատեխնիկական բազայի զարգացումն է», - ամփոփել է ԵՏՀ նախարարը։