Նորություններ

26.05.2022

Բիշքեկում բացվել է Առաջին Եվրասիական տնտեսական համաժողովը

Առաջին Եվրասիական տնտեսական համաժողովը բացվել է Բիշքեկում մայիսի 26-ին։ Համաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել Ղրղզստանի Հանրապետության Նախարարների կաբինետի նախագահ Ակլբեկ Ժապարովը:

«Այսօր տեղի է ունենում քաղաքակրթական տեղաշարժ արևմուտքից դեպի արևելք, տնտեսական ծանրության կենտրոնը տեղափոխվում է ասիական մայրցամաքներ։ Եթե դեպի Եվրոպա պատուհանը փակվում է, մենք պատրաստ ենք բացել դարպասները դեպի Ասիա։ Մեր Միությունը պետք է գերիշխող դիրք զբաղեցնի։ Գլոբալացման և համաշխարհային ֆինանսատնտեսական համակարգում ճգնաժամային երևույթների պահպանման պայմաններում ինտեգրացիոն գործընթացներն առավել արդիական ու կարևոր են դառնում, քան երբևէ։ Միության փոխշահավետ լինելն ակնհայտ է մասնակից երկրների համար։ Մենք մեծ ներուժ ունենք հետագա ինտեգրման համար, որն արդյունավետորեն զարգացնում են միութենական ծրագրերը, ինչը թույլ կտա ծանրաբեռնել արտադրական հզորությունները, կազմակերպել լրացուցիչ աշխատատեղեր և ավելացնել արտահանման մատակարարումները աշխարհի շատ երկրներ։ Սեփական շուկայի յուրացումը մրցունակության բարձրացման հաշվին նվազագույն խնդիր է։ Մաքսիմումի խնդիրը արտաքին շուկայում դիրքերի ամրապնդումն է», — հայտարարել է կառավարության ղեկավարը։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը շնորհակալություն է հայտնել ղրղզական կողմին համաժողովի կազմակերպման համար և ընդգծել երրորդ երկրների կողմից դրա նկատմամբ բարձր հետաքրքրությունը:
«Համաժողովին գրանցվել է 2500 մասնակից աշխարհի 25 երկրից։ Այսօր նախատեսվում է կնքել համագործակցության 17 ծրագիր և պայմանագրեր, որոնք կունենան գործնական արդյունքներ։ Օրինակ՝ արդեն առաջիկա օրերին Ղրղզստանի Հանրապետությունից առաջին տոննաները կմատակարարեն Ռուսաստանի Դաշնություն՝ «Եվրասիական ագրոէքսպրես» ծրագրի վերաբերյալ համաձայնագրերի այսօրվա ստորագրման արդյունքում», — ընդգծել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահը։

 

ԵՏՀ Արարողակարգի և կազմակերպչական ապահովման վարչության Տեղեկատվական ապահովման բաժին