Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհուրդը հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին պայմանագրում արտաքին էլեկտրոնային առևտրի կարգավորման մասով փոփոխություններ կատարելու մասին արձանագրության նախագծին։
Արձանագրության նախագիծը նախատեսում է քաղաքացիների կողմից համացանցային ռեսուրսների կիրառմամբ ձեռք բերվող ապրանքների նոր ռեգուլատորիկա՝ ժամանակավոր պահման, մաքսային հայտարարագրման, մաքսային վճարումների կիրառման առանձնահատկությունները, մաքսային («բոնդային») պահեստներից առաքման հնարավորությունը:
Ստեղծվում է նոր իրավական ինստիտուտ՝ էլեկտրոնային առևտրի օպերատոր, որը միաժամանակ ապահովելու է նման ապրանքների հետ գործառնությունների լոգիստիկան, ինչպես նաև փոխգործակցությունը համացանցային հարթակների և մաքսային մարմինների հետ։
Սույն Արձանագրության իրականացումը թույլ կտա կարգավորել տվյալ կատեգորիայի ապրանքների մաքսային ձևակերպումը, բարձրացնել բեռների մշակման արագությունը և մաքսային հսկողության արդյունավետությունը:
ԵՏՀ Խորհուրդը կարգադրել է Արձանագրության նախագիծն ուղարկել Միության երկրներ՝ դրա ստորագրման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի համար։