Նորություններ

30.01.2024

ԵԱՏՄ-ում ծառայությունների միջազգային առևտուրն աճել է 6%-ով

Ծառայությունների միջազգային առևտրի աճ է նկատվել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մեծ մասում և ընդհանուր առմամբ ԵԱՏՄ-ում 2023 թվականի ինն ամսվա ընթացքում՝ նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ։

Ծառայությունների առևտրի դրական սալդոն Հայաստանում աճել է 57.2%-ով, Բելառուսում՝ նվազել 33.6%-ով։

Անդամ պետությունների մեծ մասում ծառայությունների արտահանման և ներմուծման կառուցվածքում ամենամեծ բաժինը տրանսպորտային ծառայություններինն էր (Ղազախստանում՝ մինչև 50%) ուղևորություններինը (Հայաստանում՝ մինչև 57%)։

Ավելի մանրամասն վիճակագրական տեղեկատվություն ներկայացված է ԵՏՀ վիճակագրության վարչության կայքէջի «Ծառայությունների արտահանում և ներմուծում» բաժնում: