Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահի օգնական Մաքսիմ Գալը նոյեմբերի 17-ին՝ «Ռուսաստանի տրանսպորտ» միջազգային համաժողովի պրոֆիլային լիագումար քննարկման ընթացքում թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգն անվանել է Եվրասիական տրանսպորտալոգիստիկ տարածքի հիմքը։
Նրա խոսքով՝ Եվրասիական տնտեսական միությունում խորը և արդյունավետ ինտեգրումը հնարավոր է միայն նոր լոգիստիկ մոտեցումների և տեխնոլոգիաների զարգացման, ժամանակակից տրանսպորտալոգիստիկ համալիրի ստեղծման պարագայում։ Իսկ դրան իր հերթին ակտիվորեն կնպաստի Հանձնաժողովի կողմից միութենական երկրների հետ համատեղ ձևավորվող թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգը։
Էկոհամակարգը թույլ կտա ապահովել Միության տրանսպորտային արդյունաբերության թվային վերափոխումը ազգային թվային ծառայությունների և հարթակների միավորման հիման վրա, ձևավորել միասնական թվային տրանսպորտալոգիստիկ տարածք ԵԱՏՄ-ում մուլտմոդալ փոխադրումների իրականացման համար: Փոխադրման յուրաքանչյուր փուլում նախատեսվում է ստեղծել թվային լոգիստիկ ծառայություններ (հանրային և առևտրային)՝ միավորված էկոհամակարգի միասնական կանոններով։
Միության կառավարման մարմինները ընդունել են բոլոր անհրաժեշտ որոշումները, և այժմ ստեղծվում է հուսալի թվային հիմք՝ ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ազգային ծառայությունների «ցուցափեղկ»։ Այս նախագծի իրականացման ընթացքում նախատեսվում է միավորել տրանսպորտալոգիստիկ համակարգերը և պետական մարմինների թվային ծառայությունները և առևտրալոգիստիկ ծառայությունները վերազգային մակարդակի միասնական թվային ենթակառուցվածքի հիման վրա:
«Մինչև 2022 թվականի վերջը կձևավորվի ազգային ծառայությունների «ցուցափեղկ», որը կապահովի փոխադրման գործընթացի մասնակիցների իրազեկվածության և գործունեության համակարգման անհրաժեշտ մակարդակ՝ հաշվի առնելով ազգային ծառայությունների տեխնոլոգիական պատրաստվածությունը», - նշել է Մաքսիմ Գալը։
ԵԱՏՄ-ի տրանսպորտալոգիստիկ ենթակառուցվածքի զարգացմանն ուղղված նախագիծը խթան կհանդիսանա ժամանակակից արտադրությունների արագ ստեղծման, աշխատանքային ռեսուրսների, ապրանքների և ծառայությունների շարժունակության, Միության ներսում և տարածքից դուրս տարանցիկ փոխադրումների աճի համար:
Հանձնաժողովի Կոլեգիայի ղեկավարի օգնականը հայտնել է մուլտիմոդալ միջազգային փոխադրումների կազմակերպման ոլորտում հարուստ գործնական փորձ և իրավասություն ունեցող խոշոր տրանսպորտալոգիստիկ ընկերությունների ներկայացուցիչների հետ ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգին վերջիններիս հիմնական թվային ծառայությունների ինտեգրման հեռանկարների վերավերյալ բանակցությունների մասին:
https://eec.eaeunion.org/upload/iblock/59f/DTCE-itogovyy-rolik.mp4