Նորություններ

29.05.2024

ԵԱՏՄ-ում հաստատվել է ծխախոտային արտադրանքի ակցիզների միասնական ինդիկատիվ դրույքաչափը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի մայիսի 29-ի որոշմամբ հաստատվել է ծխախոտային արտադրանքի (ֆիլտրով ծխախոտ) համար Եվրասիական տնտեսական միության պետություններում 2029 թվականի ակցիզների միասնական ինդիկատիվ դրույքաչափը: 

Ցուցանիշը սահմանվել է 1000 հատի համար 45 եվրո մակարդակով՝ դրանից ակցիզների փաստացի դրույքաչափերից շեղման առավելագույնը 20%-ով ավել կամ պակաս թույլատրելի միջակայքով: Համեմատության համար նշենք, որ 2024 թվականի համար դրույքաչափը կազմել է 35 եվրո 1000 հատի համար՝ շեղման նույնանման միջակայքով:

Դրույքաչափերի ներդաշնակեցումը նախատեսված է ԵԱՏՄ պետությունների ծխախոտային արտադրանքի ակցիզների ոլորտում հարկային քաղաքականություն վարելու սկզբունքների մասին համաձայնագրով և իրականացվում է եվրասիական «հնգյակի» երկրների տարածքներում իրացվող ծխախոտային արտադրանքի ակցիզների միասնական ինդիկատիվ դրույքաչափի (ԱՄԻԴ) մակարդակին հասնելու հնգամյա ժամկետ սահմանելու միջոցով:

ԵՏՀ էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիթ Սուլթանովի խոսքով՝ 2029 թվականին ԱՄԻԴ-ի մակարդակը 1000 հատի համար 35 եվրոյից 45 եվրոյի բարձրացնելու անհրաժեշտությունը պայմանավորված է Միության մի շարք երկրներում ծխախոտային արտադրանքի ակցիզների դրույքաչափերի զգալի աճի և ԵԱՏՄ-ի՝ ակցիզների ավելի բարձր հարկային դրույքաչափեր ունեցող պետությունների տարածքներ դրա «հոսքերի» պատճառով ստվերային շուկայի և կեղծ արտադրանքի ծավալների աճի ռիսկերով:

«Տվյալ ցուցանիշը ուղենիշ է հնգամյա ժամկետի համար ֆիլտրով ծխախոտի ակցիզների դրույքաչափերը պլանավորող պետական մարմինների, ինչպես նաև իրենց ֆինանսատնտեսական գործունեությունը պլանավորող ծխախոտային արտադրանք արտադրողների համար: Եվրոյի նկատմամբ ազգային արժույթների փոխարժեքների զգալի տատանումների բացակայության դեպքում ԵԱՏՄ բոլոր պետությունները 2024 թվականին կհասնեն ԱՄԻԴ-ի սահմանված մակարդակին», — լուրը մեկնաբանել է Բախիթ Սուլթանովը։