Նորություններ

01.10.2024

ԵԱՏՄ-ում հաստատվել է ապրանքների ընդհանուր բորսայական շուկայի ձևավորման հայեցակարգը

Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունների ղեկավարները ստորագրել են ապրանքների ընդհանուր բորսայական շուկայի ձևավորման հայեցակարգը։

Այս փաստաթուղթը կօգնի Եվրասիական «հնգյակի» երկրների ազգային բորսաների զարգացմանը և բիզնեսին հնարավորություն կտա ընդլայնել իրացման շուկաները։ Ընդ որում, սպառողներին հասանելի կլինեն այն ապրանքները, որոնց գները ձևավորվելու են մրցակցային հիմունքներով։

Ապրանքների ընդհանուր բորսայական շուկայի ձևավորման հիմնական նպատակներն են բորսայական ապրանքների օբյեկտիվ շուկայական գների ձևավորումը, Միությունում առևտրի ծավալների աճը, ազգային արժույթներով հաշվարկների մասնաբաժնի ավելացումը և համաշխարհային շուկայում ԵԱՏՄ ապրանքների արդար գնագոյացման ձևավորումը։

Ընդ որում, էներգետիկ ապրանքների բորսայական առևտրի հարցերը համաձայնեցվելու են էներգետիկ ռեսուրսների ընդհանուր շուկաների ձևավորման աշխատանքների շրջանակում։

Ապրանքների ընդհանուր բորսայական շուկայի սուբյեկտներ կդառնան աճուրդների կազմակերպիչներն ու մասնակիցները, ապրանքների պահպանման և փոխադրման ծառայություններ, ինչպես նաև ընդհանուր բորսայական շուկայի մասնակիցներին հաշվարկային և քլիրինգային ծառայություններ մատուցող ենթակառուցվածքային կազմակերպությունները:

Աճուրդների կազմակերպիչների և անդամ պետությունների ենթակառուցվածքային կազմակերպությունների միջև տեղեկատվության փոխանակումը կիրականացվի փոխադարձ պայմանավորվածությամբ այն ծավալով, որն անհրաժեշտ է ապրանքների ընդհանուր բորսայական արդյունավետ աշխատանքի ապահովման համար:

Անդամ պետությունների բորսայական առևտուրը կարգավորելու լիազորություն ունեցող մարմինների և ԵԱՏՄ ապրանքների ընդհանուր բորսայական շուկայի սուբյեկտների փոխգործակցության համար ստեղծվում է խորհրդատվական մարմին՝ Բորսայական կոմիտե։

Ապրանքների ընդհանուր բորսայական շուկայի ստեղծման հաջորդ քայլը կլինի ԵԱՏՄ շրջանակներում բորսայական աճուրդների զարգացման ծրագրի մշակումը, որը նախատեսվում է հաստատել կառավարությունների ղեկավարների մակարդակով մինչև 2024 թվականի վերջ։