Նորություններ

28.11.2023

ԵԱՏՄ-ում մեծապես լուծված է աշխատուժի տեղաշարժի ազատության ապահովման խնդիրը

Այս մասին «Ռուսաստանի որակավորման ազգային համակարգ» 9-րդ համառուսաստանյան համաժողովի շրջանակներում կայացած «Կրթությունը և աշխատաշուկան. փոխգործակցության գործիքներ» լիագումար նիստում իր ելույթում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը։ 

Ինչպես նշել է ԵՏՀ կոլեգիայի ղեկավարը, Եվրասիական տնտեսական միությունում ընդհանուր աշխատաշուկայի ձևավորումը ԵԱՏՄ չորս առանցքային սկզբունքից կամ «ազատությունից» մեկի՝ աշխատանքային ռեսուրսների ազատ տեղաշարժի իրականացումն էր։

«ԵԱՏՄ քաղաքացիների համար հանվել են աշխատաշուկա մուտքի սահմանափակումները, նրանք 30 օրով ազատվում են պարտադիր գրանցումից, և կրթության մասին փաստաթղթերը փոխադարձաբար ճանաչվում են», – օրինակներ է բերել Միխայիլ Մյասնիկովիչը։

Ընդհանուր առմամբ, ըստ ԵՏՀ կոլեգիայի նախագահի, Վնեշէկոնոմբանկի փորձագիտական գնահատմամբ՝ ընդհանուր աշխատաշուկան ԵԱՏՄ մասին պայմանագրով սահմանված մակարդակից իրականացվել է ավելի քան 70%-ով, մինչդեռ ապրանքների շուկան՝ 65%-ով, ծառայությունների՝ 45%-ով, կապիտալի՝ մոտ 40%-ով:

Միաժամանակ, ինչպես նշել է Միխայիլ Մյասնիկովիչը, այսօր ԵԱՏՄ երկրներում մասնագիտական ստանդարտների ձևավորման և որակավորման անկախ գնահատման համակարգերը ինքնուրույն են զարգանում։

«ԵԱՏՄ-ում, նաև ԱՊՀ-ում կրթական տարածքի նորմերի միասնականացում չկա։ Դրա պատճառն այն է, որ այս ոլորտը ԵԱՏՄ օրակարգում ընդգրկված չէ։ Մենք տեսնում ենք այս խնդիրը, փորձում ենք լուծել այն, սակայն Հանձնաժողովի ջանքերը դեռ հաջողությամբ չեն պսակվել։ Իրավիճակը վատանում է, մասնագետների պատրաստման պայմանների վերաբերյալ տարաձայնություններն աճում են, և եթե խնդիրը բարձր մակարդակով չլուծվի, ապա կարող են լինել «սեփական/օտար» խնդիրներ, ինչն անընդունելի է», – նշել է ԵՏՀ կոլեգիայի նախագահը՝ ընդգծելով, որ չնայած ԵԱՏՄ-ն տնտեսական միություն է, մարդկանց առողջությունն ու կյանքը պետք է մնան գերակայություն։

«Համավարակի շրջանում մարդկանց շարժունակությունը նվազել էր, բայց մենք միասին հաղթահարեցինք դժվարությունները», – հիշեցրել է Միխայիլ Մյասնիկովիչը այս պրակտիկայի կիրառման արդյունավետության մասին։

Նա խոսել է նաև ԵԱՏՄ-ում թվային տնտեսության զարգացման պայմաններում զբաղվածության նոր ձևերի մասին, որոնք տարբերվում են աշխատողի և գործատուի միջև սովորական հարաբերություններից, ինչպիսիք են ինքնազբաղվածությունը, հարթակային զբաղվածությունը, ֆրիլանսը և ԵԱՏՄ որևէ երկրի գործատուի կողմից մեկ այլ անդամ պետությունից աշխատողի հեռավար աշխատանքի ընդունումը առանց աշխատողի գտնվելու երկրում ներկայացուցչություն բացելու աշխատանքի կատարման համար:

«Զբաղվածության այս նոր ձևերն ավելի արագ են զարգանում, քան ավանդականները, ավելի ակտիվ, քան օրենսդրական դաշտը, ինչը նշանակում է, որ աշխատանքային իրավահարաբերությունների բոլոր սուբյեկտների համար ռիսկեր են ստեղծվում իրավական կարգավորման բացակայության և որոշ ասպեկտների՝ ստվերում հայտնվելու պատճառով։ Շատ կարևոր է, որ այս տեսակի զբաղվածության աշխատողներն ընդգրկվեն աշխատանքի պահպանման բոլոր ստանդարտներով», – նշել է Միխայիլ Մյասնիկովիչը։

ԵՏՀ կոլեգիայի նախագահի խոսքով, այս խնդրահարույց հարցերը կարող են լուծվել միայն ԵԱՏՄ երկրների կողմից ազգային կանոնների մերձեցման հետևողական աշխատանքի միջոցով։

«Առայժմ Հանձնաժողովը չունի համապատասխան լիազորություններ։ Բայց կառավարություններին խնդրում ԵՏՀ-ին վերապահել այս խնդիրները լուծելու իրավունքը։ Մենք պատրաստ ենք մասնակցել դրան», – ասել է Միխայիլ Մյասնիկովիչը։

ԵՏՀ կոլեգիայի ղեկավարը նաև ուշադրություն հրավիրել է միասնական աշխատաշուկայում պահանջվող աշխատողների կանխատեսման և բավարարման մեխանիզմի մշակման անհրաժեշտությանը պահանջվող աշխատողների և մասնագիտական կրթության պատրաստվող համակարգերի միջև անհավասարակշռությունը նվազագույնի հասցնելու համար։ Այս առաջադրանքին ի պատասխան Հանձնաժողովը շահագործման է հանձնել «Աշխատանք առանց սահմանների» թվային ծրագիրը, որը թույլ է տալիս ստանալ աշխատանքի տեղավորման ծառայությունների ամբողջական շրջանակ, այդ թվում՝ հեռակա: Այսօր համակարգը պարունակում է ավելի քան 643 հազար դիմում ավելի քան 171 հազար օգտատերերից։

Շատ կարևոր է, ըստ Միխայիլ Մյասնիկովիչի, պայմաններ ստեղծել աշխատավորների և նրանց ընտանիքների անդամների համար աշխատանքի տեղավորման պետությունում սոցիալական պաշտպանության համակարգի և բուժապահովման դյուրինացված հասանելիության համար:

«Այս հարցն ակտիվորեն քննարկվում է Հանձնաժողովի հարթակում։ Ֆինանսավորման հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան։ Բայց թեման անհրաժեշտ է բարձրաձայնել։ Քաղաքացիները պետք է զգան ոչ միայն իրենց երկրների, այլև Եվրասիական տնտեսական միության պաշտպանությունը», – ամփոփել է ԵՏՀ կոլեգիայի նախագահը։

Միխայիլ Մյասնիկովիչը հույս է հայտնել, որ 9-րդ Համառուսաստանյան համաժողովի շրջանակներում քննարկումը կնպաստի հրատապ խնդիրների լուծմանը և համապատասխան կառավարչական որոշումների կայացմանը ժամանակակից պայմաններում ԵԱՏՄ երկրների արդյունավետ ընդհանուր աշխատաշուկայի ձևավորման համար։