Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարությունը, Դաշնային մաքսային ծառայությունը և Ռուսաստանի արտահանման կենտրոնը (ՌԱԿ) Ռազմավարություն-2025-ի իրականացման շրջանակներում ներկայացրել են Ռուսաստանի Դաշնությունում «մեկ պատուհանի» ազգային մեխանիզմի զարգացման փորձնական նախագծերը:
Միջոցառմանը մասնակցել են Հանձնաժողովի, Եվրասիական տնտեսական միության երկրների «մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների զարգացման նախագծում ընդգրկված մաքսային ծառայությունների, պետական իշխանության մարմինների և բիզնեսի ներկայացուցիչներ։
Ռուսական կողմը ներկայացրել է Ռուսաստանի ԴՄԾ տեղեկատվածրագրային միջոցների համալիրի աշխատանքը, ներառյալ «Ծովային նավահանգիստ» պորտալը և «անձնական աշխատասենյակի ծառայությունների բաղադրիչ» ավտոմատացված ենթահամակարգը, ինչպես նաև «Իմ արտահանումը» ՌԱԿ թվային հարթակը:
Փորձնական նախագծերը ներկայացնելու ընթացքում նշվել է ԱՏԳ կարգավորման համար «մեկ պատուհանի» ազգային մեխանիզմի արդիականությունը, որը մշակվել է Հանձնաժողովի և Միության պետությունների մաքսային համագործակցության բլոկի կողմից:
Փորձնական նախագծերն արժանացել են կողմերի բարձր գնահատականին։ Նրանք ընդգծել են, որ խոսքը հեռանկարային մաքսային տեխնոլոգիաների զարգացման, առևտրի ընթացակարգերի պարզեցման, բիզնեսի հետ արտաքին տնտեսական գործունեության պետական կարգավորիչների առավել արդյունավետ փոխգործակցության մասին է։