ԱՏԳ օրինապաշտ մասնակիցների՝ լիազորված տնտեսական օպերատորների (ԼՏO) համար պարզեցումների շրջանակի ընդլայնմանն ուղղված նախաձեռնությունները և, ընդհանրապես, Եվրասիական տնտեսական միությունում նման կարգավիճակի գրավչությունը քննարկվել են ԼՏՕ ինստիտուտի զարգացման հարցերով խորհրդատվական կոմիտեին առընթեր պրոֆիլային աշխատանքային նիստի ընթացքում:
Քննարկվել են ապրանքների հայտարարագրման, հաշվետվությունների ներկայացման, առանց ապահովում տրամադրելու ներմուծման մաքսատուրքերն վճարման հետաձգման կամ տարաժամկետման, արտահանվող ապրանքների նկատմամբ մինչև հայտարարագիր ներկայացնելը բացթողման կիրառմանն առնչվող պարզեցումներ։
«Նիստում քննարկվել է ԼՏՕ ապրանքների հաշվառման համակարգին ներկայացվող տիպային պահանջների նախագիծը, որը նախապատրաստվել է Հանձնաժողովի կողմից, անցել է կարգավորող ազդեցության գնահատման ընթացակարգ և հանդիսանում է մաքսային վարչարարության հեռանկարային ուղղություն և օպերատորների համար հետագա պարզեցումների կատալիզատոր»,- նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի վարչության տնօրեն Ալեքսանդր Տիտովը:
Բացի այդ, անդրադարձել են ԼՏՕ-ի գրանցամատյանում ընդգրկելու մասին վկայականի գործողությունը մի քանի հիմքով կասեցնելու և ապրանքների հաշվառման համակարգին ներկայացվող պահանջներին համապատասխանության ստուգում իրականացնելու հետ կապված իրավակիրառ պրակտիկայի հարցերին, և մշակվել է տվյալ հարցերի ընդհանուր ըմբռնում:
ԵԱՏՄ անդամ պետություններում ԼՏՕ ինստիտուտի զարգացման հարցերով աշխատանքային խումբը ստեղծվել է 2014 թվականին: Այն մշակում է Միությունում լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտի կատարելագործման և զարգացման առաջարկներ։