Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան հուլիսի 11-ի նիստում վերացված է ճանաչել և Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում առկա խոչընդոտների գրանցամատյանից բացառել է Ղազախստանի Հանրապետությունում պետական գնումներին ԵԱՏՄ երկրների առանձին տեսակի ապրանքների թույլատրման սահմանափակումների սահմանման հետ կապված արգելքը:
Ինչպես ցույց է տվել Հանձնաժողովի մշտադիտարկումը, պետգնումներին որոշ տեսակի ապրանքների մասնակցության համար մատակարարները պետք է ստանային «Ատամեկեն» Ձեռնարկատերերի ազգային պալատի արդյունաբերական վկայական, մինչդեռ այն տրամադրվում էր միայն ղազախստանցի արտադրողներին։ Բացի այդ, չափանիշներ էին նախատեսվում էլեկտրոնիկայի արդյունաբերության և ծրագրային ապահովման արտադրանքում ներերկրային արժեքի մասնաբաժնի տեսքով:
Ղազախստանի նորմատիվ իրավական ակտերում կատարված փոփոխությունների արդյունքում վերացվել են Միության իրավունքին չհամապատասխանող սահմանափակումները։
«Պետգնումների ոլորտում ազգային ռեժիմի տրամադրումը ապրանքների և ծառայությունների շուկայի կայունացման և կարգավորման հզոր գործիք է։ Մենք ողջունում ենք Ղազախստանի Հանրապետության ջանքերը ԵԱՏՄ ներքին շուկայի արդյունավետ գործունեության ապահովման ուղղությամբ»,- նշել է ԵՏՀ ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Վարոս Սիմոնյանը։