Նորություններ

02.11.2023

ԵԱՏՄ-ի զարգացման ռազմավարական փաստաթղթերում հաշվի են առնվում կայուն զարգացման ոլորտի բոլոր նպատակները

Այս մասին նոյեմբերի 1-2-ը Ալմաթիում ՄԱԿ ԷՍԿԱՏՕ գործադիր քարտուղար Արմիդա Սալսիա Ալիշահբանայի նախագահությամբ կայացած Կայուն զարգացման ոլորտի նպատակների (ԿԶՆ) իրականացման Հյուսիսային և Կենտրոնական Ասիայի 7-րդ բազմակողմ համաժողովում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մակրոտնտեսական քաղաքականության վարչության տնօրեն Ասկար Ջապարկուլովը

ԵՏՀ վարչության ղեկավարի խոսքով՝ միջազգային տնտեսության և քաղաքականության ընթացիկ իրադարձությունները բացասաբար են անդրադառնում ԿԶՆ-ների իրականացման վրա՝ սրելով ոչ միայն տնտեսական, այլև հումանիտար խնդիրները։ 

«Այնուամենայնիվ, ԵԱՏՄ-ում իրականացվող միջոցները թույլ են տվել որոշ չափով հարթել բացասական հետևանքները և ապահովել ԿԶՆ-ների իրականացման ցուցանիշների դրական դինամիկա ԵԱՏՄ երկրների մեծ մասում,- նշել է Ասկար Ջապարկուլովը։ – Չնայած հուսադրող արդյունքներին, ԵԱՏՄ երկրների և ԵՏՀ առջև դեռևս բազմաթիվ խնդիրներ են դրված, և պետք է շարունակել աշխատանքը դրանց լուծման ուղղությամբ։ Մասնավորապես, արդիական են կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի, ցամաքային էկոհամակարգերի պահպանման, էներգիայի որ թանկարժեք և հուսալի աղբյուրների հասանելիության ապահովման, արժանապատիվ աշխատանքի ապահովման և տնտեսական աճի հասնելու խնդիրները»։

Նա նաև քննարկման մասնակիցների ուշադրությունը հրավիրել է այն փաստին, որ ԵԱՏՄ զարգացման ռազմավարական փաստաթղթերի և դրանցում ամրագրված նախաձեռնությունների իրականացումը կնպաստի ԵԱՏՄ երկրների կողմից բոլոր ԿԶՆ-ների իրագործման արագացմանը։ Այս ուղղությամբ ԵՏՀ-ի նպատակն է այլ ինտեգրացիոն միավորումների, երկրների և միջազգային կազմակերպությունների հետ փորձի փոխանակումը և ջանքերի համակարգումը:

ԵՏՀ մակրոտնտեսական քաղաքականության վարչության տնտեսական քաղաքականության ռազմավարությունների բաժնի ղեկավար Անդրեյ Պանտելեևը կլիմայի փոփոխության դեմ պայքարի հրատապ միջոցների ձեռնարկմանը նվիրված նստաշրջանի շրջանակներում խոսել է ԵԱՏՄ կանաչ օրակարգի իրականացման մարտահրավերների և հնարավորությունների մասին։ «Ջերմոցային գազերի ածխածնազերծումը ու կարգավորումը, այսինքն՝ կլիմայական օրակարգը, կանաչ տնտեսության և «կանաչ» վերափոխման հոմանիշը չէ: Ածխածնազերծումը նպատակին հասնելու միջոց է, ոչ թե բուն նպատակ: Եվ հենց այս գաղափարի ներքո ենք մենք ձևավորում ԵԱՏՄ «կլիմայական օրակարգը» և դրա հետագա իրականացումը Կայուն զարգացման ոլորտի նպատակներից բխող «կանաչ» վերափոխման խնդիրների հետ մեկ փաթեթով», - ընդգծել է նա։

Համաժողովի մասնակիցները քննարկել են բազմաթիվ ճգնաժամերի պայմաններում մինչև 2030 թվականն ընկած ժամանակահատվածի օրակարգի իրականացման առաջընթացը, այդ թվում՝ աղքատությունն արմատախիլ անելու, սովի վերացման, կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի, ի շահ կայուն զարգացման խաղաղասեր և բաց հասարակության կառուցմանն աջակցելու հարցերը, ի շահ կայուն զարգացման միջազգային համագործակցության ամրապնդման և ջանքերի համակարգման հնարավորությունները:

Տեղեկանք

Կայուն զարգացման ոլորտի նպատակների իրականացման Հյուսիսային և Կենտրոնական Ասիայի բազմակողմ համաժողովը ամենամյա միջոցառում է, որը կազմակերպվում է 2017 թվականից Միավորված ազգերի կազմակերպության Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (ԷՍԿԱՏՕ) կողմից՝ ՄԱԿ-ի ներքին և արտաքին գործընկերների հետ համատեղ:

ԷՍԿԱՏՕ-ն ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տնտեսական և սոցիալական հանձնաժողովն է, որը ՄԱԿ-ի հինգ տարածաշրջանային հանձնաժողովներից մեկն է: ԷՍԿԱՏՕ-ի կենտրոնակայանը գտնվում է Բանգկոկում (Թաիլանդ): ԷՍԿԱՏՕ-ի կազմում ընդգրկված է 53 երկիր և ինը ասոցացված մասնակից: