Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան փոփոխություններ է կատարել «Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 020/2011) ստանդարտների ցանկում:
Մասնավորապես, ցանկերը լրացվել են ԳՕՍՏ CISPR 35-2019 արդիականացված միջպետական ստանդարտով, որը թույլ է տալիս ապահովել մուլտիմեդիական սարքավորումները էլեկտրամագնիսական համատեղելիության պահանջներով։ Այն կփոխարինի ԳՕՍՏ EN 55020-2016 միջպետական ստանդարտը, որի համար որոշմամբ նախատեսվում է կիրառման անցումային շրջան՝ մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը։
Նաև ԵՏՀ Կոլեգիայի որոշմամբ ԳՕՍՏ EN 50557-2018 միջպետական ստանդարտի կիրառման ժամկետը սահմանափակվել է մինչև 2024 թվականի օգոստոսի 1-ը։
Նշված ցանկերի փոփոխություններն ուժի մեջ կմտնեն Հանձնաժողովի Կոլեգիայի որոշման պաշտոնական հրապարակման օրվանից 180 օրացուցային օր հետո: