Հուլիսի 11-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նիստում ընդունվել են «Ձկան և ձկնամթերքի անվտանգության մասին» տեխկանոնակարգի միջպետական ստանդարտների մշակման ծրագրի փոփոխությունները։
Փաստաթուղթը մշակվել է Հանձնաժողովի կողմից՝ Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարության առաջարկի, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության պետությունների լիազոր մարմինների առաջարկների հիման վրա։
Ծրագրից հանվել է չորս դրույթ, քանի որ մշակվել են համապատասխան միջպետական ստանդարտներ։ Ծրագրի 23-րդ դրույթում ճշգրտվել են միջպետական ստանդարտի նախագծի անվանումը և դրա մշակման ժամկետները՝ հաշվի առնելով Բելառուսի Հանրապետության ազգային ծրագիրը և ստանդարտացման պլանը: Ծրագիրը նաև լրացվել է Ղազախստանի Հանրապետության ազգային ստանդարտների հիման վրա միջպետական ստանդարտների մշակման վերաբերյալ երկու դրույթով։
Հանձնաժողովի Կոլեգիայի որոշումը ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օր հետո։