Միջին ամսական անվանական և իրական (ճշգրտված ապրանքների և ծառայությունների սպառողական գների ինդեքսով) աշխատավարձը 2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին 2022 թվականի համապատասխան ժամանակահատվածի համեմատ Եվրասիական տնտեսական միության բոլոր երկրներում աճել է։
Միջին ամսական իրական աշխատավարձի աճի ամենաբարձր տեմպերը գրանցվել են Հայաստանում (113.4%), Ղրղզստանում (110.7%) և Բելառուսում (110.1%)։
Միջին ամսական անվանական աշխատավարձի չափը տատանվել է Ղրղզստանի 32 հազար սոմից (30 հազար ռուսական ռուբլի) մինչև Ռուսաստանի 70 հազար ռուբլի:
Ավելի մանրամասն վիճակագրական տեղեկատվությունը ներկայացված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի վիճակագրության վարչության կայքէջի «Աշխատավարձի մասին» բաժնում։