Նորություններ

30.08.2024

Հայկ Թութունջյանը նշանակվել է ԵՏՀ էներգետիկայի վարչության փոխտնօրեն

Հայկ Արմենի Թութունջյանը ծնվել է 1983 թվականին Երևան քաղաքում:
2005 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը «Քաղաքագիտություն և անգլերեն» մասնագիտությամբ։ 2008 թվականին ավարտել է նույն համալսարանի ասպիրանտուրան: 2014 թվականին՝ Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցը (ք. Բոստոն, ԱՄՆ):

Ունի բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

2011-2014 թվականներին զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության Վարչապետի օգնականի պաշտոնը:

2014-2017 թվականներին եղել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի «Տաթևի վերականգնում» նախագծի ղեկավարը:

2017-2021 թվականներին զբաղեցրել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արարողակարգի և կազմակերպական ապահովման վարչության արտաքին կապերի բաժնի պետի պաշտոնը:

2021 թվականի նոյեմբերից մինչև 2024 թվականի օգոստոսը եղել է ԵՏՀ տրանսպորտի և ենթակառուցվածքների վարչության փոխտնօրեն։

2024 թվականի օգոստոսի 30-ից նշանակվել է ԵՏՀ էներգետիկայի վարչության փոխտնօրենի պաշտոնին։