Ավարտել է Ռյազանի օդադեսանտային զորքերի ինստիտուտը, Ղրղզստանի պետական իրավաբանական ակադեմիան։
Տարբեր պաշտոններում աշխատել է Ղրղզստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում և Ղրղզստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական կոմիտեում։ Համակարգող կենտրոնի ստեղծման պահից զբաղեցնում է դրա կիբերանվտանգության ապահովման գծով փոխտնօրենի պաշտոնը։ Իրագործել է Ղրղզստանի Հանրապետության տեղեկատվական համակարգերի տեղեկատվական և կիբերանվտանգության ապահովմանն ուղղված մի շարք նախագծեր։ Ջապարովի ղեկավարությամբ գործարկվել են Ղրղզստանի Հանրապետության կիբեռսպառնալիքների մշտադիտարկման ազգային համակարգի 1-ին և 2-րդ փուլերը, ինչը թույլ է տվել զգալիորեն առաջադիմել համակարգչային հարձակումների և միջադեպերի հետաքննության մեջ, ինչպես նաև փոխգործակցություն հաստատել կիբերանվտանգության ոլորտում մասնագիտացված միջազգային կազմակերպությունների հետ։
2021 թվականի հոկտեմբերի 14-ից նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության փոխտնօրենի պաշտոնին։