Տառատեսակի չափը. A A A
Կայքի գույները. C C C
Գրանցում կայքը Մորացել
Выберите язык
21.08.2024

ԵՏՀ մաքսային ենթակառուցվածքների վարչության փոխտնօրեն է նշանակվել Սուրեն Մելիք-Իսրայելյանը

Սուրեն Սամսոնի Մելիք-Իսրայելյանը ծնվել է 1971 թվականին Երևանում։

Ավարտել է Երևանի պետական համալսարանը (տնտեսագիտության ֆակուլտետ, միջազգային տնտեսական հարաբերությունների բաժին)։ Տնտեսական գիտությունների թեկնածու է։

2001-2024 թվականներին նրա աշխատանքային գործունեությունը կապված է եղել Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության հետ, որտեղ նա ճանապարհ է անցել ավագ տեսուչից մինչև միջազգային համագործակցության վարչության պետ։ 2021-2024 թվականներին եղել է Եվրոպական միությունում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մաքսային կցորդը։

2024 թվականի օգոստոսի 16-ից նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային ենթակառուցվածքների վարչության տնօրենի տեղակալի պաշտոնում։