Նորություններ

20.03.2025

ԵՏՀ-ի տեխնիկական կարգավորման և հավատարմագրման վարչության փոխտնօրեն է նշանակվել Անի Օբոսյանը

Անի Սուրենի Օբոսյանը ծնվել է 1978 թվականին Երևանում։

1999 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, այնուհետև՝ Գիտությունների ազգային ակադեմիայի մագիստրատուրան՝ «կառավարում» մասնագիտությամբ։

2001 թվականի ապրիլից աշխատել է Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության ներդրումային քաղաքականության վարչությունում, 2011 թվականի հոկտեմբերից՝ Նորարարության և ձեռնարկատիրության վարչության (հետագայում՝ Որակի ենթակառուցվածքի վարչություն) ստանդարտացման և չափագիտության բաժնում:

2014 թվականի մայիսին նշանակվել է Որակի ենթակառուցվածքի և տեխնիկական կարգավորման վարչության որակի ենթակառուցվածքի բաժնի պետ։ 2016 թվականից եղել է Վարչության պետի պաշտոնակատարը։

2018 թվականի օգոստոսից մինչև 2019 թվականի հուլիսը՝ Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի աշխատակազմի ղեկավար։

2019 թվականի հուլիսից մինչև 2025 թվականի մարտը՝ Հավատարմագրման ազգային մարմնի տնօրեն։

2025 թվականի մարտի 17-ից նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման և հավատարմագրման վարչության փոխտնօրեն։