Նորություններ

27.09.2024

Արտասահմանյան բիզնեսը հետաքրքրված է ԵԱՏՄ միասնական շուկայով

Սեպտեմբերի 24-25-ին Ղրղզստանի գործարար շրջանակների և Ռուսաստանում Բելգիա-Լյուքսեմբուրգ Առևտրի պալատի (ԲԼԱՊ) պատվիրակության հանդիպման ընթացքում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչները ներկայացրել են Եվրասիական տնտեսական միության միասնական շուկայի հնարավորությունները։

ԲԼԱՊ-ի՝ Բիշքեկ կատարած այցի շրջանակներում Հանձնաժողովը նաև գործընկերների համար բանակցություններ է կազմակերպել Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի և առևտրի նախարարությունում, Ղրղզստանի Հանրապետության նախագահին առընթեր ազգային ներդրումային գործակալությունում, Ղրղզստանի ԱԱՊ-ում, «Բիշքեկ» ԱՏԳ-ում, Ղրղզստանի Հանրապետության բանկերի միությունում, ինչպես նաև աշխատանքային հանդիպումներ Բելգիայի և Լյուքսեմբուրգի ձեռնարկատերերի հետ համագործակցությամբ հնարավոր հետաքրքրված ղրղզական ընկերությունների հետ:

ԵՏՀ ինտեգրման զարգացման վարչության փոխտնօրեն Ավթանդիլ Ալիբաևը, որն ուղեկցում էր ԲԼԱՊ պատվիրակությանը, նշել է. «Մեր գործընկերները (Բելգիա-Լյուքսեմբուրգ Առևտրի պալատի անդամ ընկերությունները) լավ հեռանկարներ ունեն ԵԱՏՄ անդամ բոլոր պետություններում, ինչին նպաստում է Միության միասնական շուկայում տնտեսական գործունեություն ծավալելու համար առկա բարենպաստ կլիման։ Կարևոր է պահպանել երկխոսությունը ԵԱՏՄ և Արևմտյան Եվրոպայի գործարար շրջանակների միջև, օտարերկրյա ձեռնարկատիրական համայնքներին ժամանակին տեղեկացնել նոր հնարավորությունների մասին»։

Բանակցությունների մասնակիցներն արձանագրել են փոխադարձ աջակցության և տեղեկատվության փոխանակման կարևորությունը, որի ընթացքում, օրինակ, օտարերկրյա բիզնեսը արդիական տեղեկություններ է ստանում Ղրղզստանում ձեռնարկություն բացելու պայմանների և հարկային ռեժիմի, այստեղ օտարերկրյա ընկերությունների աշխատանքի իրավական ձևաչափերի, Ղրղզստանի Հանրապետությունում առևտրային հաջողության վրա ազդող այլ գործոնների մասին։ Գործարար համայնքների միջև այս ուղղությամբ երկխոսությունը նպաստում է բիզնեսի զարգացմանը և նոր շուկաներում դիրքերի ամրապնդմանը:

ԲԼԱՊ այցը Ղրղզստանի Հանրապետություն ԵԱՏՄ երկրներում Հանձնաժողովի կողմից Պալատի համար կազմակերպված երրորդ բիզնես առաքելությունն էր (Երևան՝ 2023 թվականին, Մինսկ՝ 2024 թվականի ապրիլին):

ԲԼԱՊ անդամ է ավելի քան 150 ընկերություն: