Հիշեցնենք, որ համաձայնագիրն ուղղված է Միությունում արտասահմանյան ապրանքների հետագծելիության համակարգի ստեղծմանը, որի հիմնական խնդիրն է հանդիսանալու մի անդամ պետության տարածքից Միության մյուս երկրի տարածք տեղափոխվելիս՝ դրանց շրջանառման օրինականության հաստատումը, ինչպես նաև մաքսային և հարկային վճարներից խուսափելու տարբեր տեսակի սխեմաների օգտագործումը բացառող պայմանների ստեղծումը, նման ապրանքների շրջանառության հետ կապված գործառնությունների նկատմամբ պետության կողմից հսկողության ապահովումը։
Համաձայնագրի իրականացումը սկսելու համար պահանջվել է մշակել ԵՏՀ Կոլեգիայի և Խորհրդի մի շարք որոշումներ։ Ներկայումս Հանձնաժողովը, անդամ պետությունների փորձագետների հետ համատեղ, արդեն նախապատրաստել և համաձայնեցրել է գործնականապես ամբողջ անհրաժեշտ նորմատիվային բազան։