Գրիգորյան Մհեր Հերբերտի

Գրիգորյան Մհեր Հերբերտի

Ծնվել է 1972 թվականի փետրվարի 15-ին Աշտարակ քաղաքում:

1989-1991 թվականներին սովորել է Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։

1991-1994 թվականներին սովորել և ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը՝ ստանալով իրավաբանի որակավորում։

1997-1998 թվականներին անցել է 6-ամսյա որակավորման դասընթաց Լիդսի համալսարանի բիզնես դպրոցում (Մեծ Բրիտանիա):

1994-1996 թվականներին՝ զբաղվել է մասնավոր ձեռնարկատիրությամբ:

1996 թվականին սկսել է իր մասնագիտական գործունեությունը Կենտրոնական բանկում, որտեղ 1997-1999 թթ. զբաղեցրել է իրավաբանական վարչության ղեկավարի պաշտոնը։

1999-2005 թվականներին աշխատել է «Հայներարտբանկում» (ներկայումս՝ «Ամերիաբանկ») իրավաբանական ծառայության ղեկավարի, գործառնական տնօրենի պաշտոններում։

2002-2006 թվականներին իրավաբանական խորհրդատվական ծառայություններ է մատուցել Համաշխարհային բանկին:

2004-2005 թվականներին համատեղությամբ աշխատել է «HSBC Հայաստան» բանկում որպես իրավաբանական ծառայության ղեկավար։

2005-2007 թվականներին զբաղեցրել է «Ինեկոբանկի» գործադիր տնօրենի պաշտոնը։

2007-2011 թվականներին զբաղեցրել է «ՎՏԲ Հայաստան» բանկի գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնը:

2006-2018 թվականներին զբաղեցրել է «Աքռա Քրեդիտ Ռեփորթինգ» խորհրդի անդամի պաշտոնը:

2011-2018 թվականներին զբաղեցրել է «Արդշինբանկի» վարչության նախագահի պաշտոնը։

2012-2018 թվականներին զբաղեցրել է «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ընկերության խորհրդի նախագահի պաշտոնը:

2018 թվականի մայիսի 12-ից նշանակվել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ։

2018 թվականի հոկտեմբերի 16-ից կատարել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնակատարի պարտականությունները:

2019 թվականի հունվարի 16-ից նշանակվել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ։

2021 թվականի օգոստոսի 3-ից նշանակվել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ։