Ձեռնարկատիրության քարոզչություն
ԵԱՏՄ շրջանակներում բիզնեսի վարման պայմանների վրա կարգավորման ազդեցության գնահատման իրականացում՝ ԵԱՏՄ շրջանակներում միջազգային պայմանագրերի նախագծերի և ԵՏՀ որոշումների նախագծերի կարգավորող ազդեցության գնահատում (ԿԱԳ), ինչպես նաև ԵՏՀ ընդունված որոշումների փաստացի ազդեցության գնահատում (ՓԱԳ).
անդամ պետությունների գործարար համայնքի հետ ԵԱՏՄ զարգացման և գործունեության ռազմավարական և համակարգային հարցերի քննարկման համար ԵՏՀ-ի գլխավոր հարթակի՝ ԵԱՏՄ գործարար խորհրդի և ԵՏՀ-ի փոխգործակցության հարցերով խորհրդատվական կոմիտեի գործունեության կազմակերպում.
անդամ պետությունների գործարար համայնքի հետ փոխգործակցություն՝ ԵԱՏՄ գործարար համայնքի կողմից ԵՏՀ-ի առջև դրված՝ անդամ պետությունների գործարար շրջանակների արդիական հիմնախնդիրների լուծման ընթացքի և արդյունքների մշտադիտարկում և վերահսկողություն՝ ամենամյա զեկույցների նախապատրաստմամբ.
բիզնեսի վարման պայմանների վրա եվրասիական տնտեսական ինտեգրման ազդեցության առանցքային ցուցանիշների համակարգի գործունեության և զարգացման ապահովում՝ առանցքային ցուցանիշների փաստացի արժեքների մշտադիտարկում՝ ամենամյա զեկույցների նախապատրաստմամբ, ինչպես նաև մեթոդաբանության կատարելագործում:
Մտավոր սեփականություն
անդամ պետությունների մտավոր սեփականության ոլորտի օրենսդրության ներդաշնակեցում՝ անդամ պետությունների մտավոր սեփականության օբյեկտների իրավատերերի համար բարենպաստ պայմանների տրամադրման նպատակով.
ԵԱՏՄ ապրանքային նշանների և սպասարկման նշանների ու ԵԱՏՄ ապրանքի ծագման վայրերի անվանումների գրանցման համակարգի ստեղծում.
մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների արդյունավետ մաքսային պաշտպանության ապահովում, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ պետությունների մտավոր սեփականության օբյեկտների միասնական մաքսային գրանցամատյան վարելու միջոցով.
փոխգործակցություն անդամ պետությունների լիազոր մարմինների հետ մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության ապահովման նպատակով, այդ թվում՝ համացանցում.
Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության հետ միջազգային համագործակցության իրականացում:
Ծառայությունների առևտուր, հիմնադրում, գործունեություն և ներդրումների իրականացում
հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման ազատության ապահովում, բիզնես կլիմայի բարելավման համար պայմանների ստեղծում, ներքին կարգավորման օպտիմալացում.
ծառայությունների առևտրի ազատականացում և զարգացում, ծառայությունների միասնական շուկայի ընդլայնում և գործունեության ապահովում (այդ թվում՝ ծառայություն մատուցողների թույլտվությունների ճանաչման և նրանց անձնակազմի մասնագիտական որակավորման ապահովման միջոցով).
ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման հարցերով անդամ պետությունների իրավասու մարմինների վարչական համագործակցության ապահովում.
ծառայությունների, մասնավորապես՝ զբոսաշրջության ոլորտի հետ կապված ծառայությունների հատվածներում անդամ պետությունների տնտեսական համագործակցության զարգացման համար պայմանների ստեղծում եվրասիական զբոսաշրջային երթուղիների մշակման և տվյալ ոլորտի իրավասու մարմինների վարչական համագործակցության զարգացման միջոցով.
ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման հարցերով միջազգային համագործակցության զարգացում (ՅՈՒՆՍԻՏՐԱԼ, ՅՈՒՆԿՏԱԴ, ԷՍԿԱՏՕ, ԷԿԼԱԿ և այլն):