Հեռ.՝ + 7 (495) 669-24-00
Ղազարյան Մադլենա Էդվարդի՝ բաժնի վարիչ, լր. 58-39
Ժուկովա Եկատերինա Ալեքսանդրի՝ խորհրդական, լր. 58-41
Նազարյան Անուշ Արայի՝ խորհրդական, լր. 58-32
Ալիմբետով Ասան՝ խորհրդատու, լր. 58-49
Կրիլով Սերգեյ Վիկտորի՝ խորհրդատու, լր. 58-48
Բաժինն իրականացնում է հետևյալ գործառույթները.
1) աշխատանքներ է կատարում ներքին շուկայում բացառումների հայտնաբերման և վերացման ուղղությամբ.
2) ապահովում է ներքին շուկայում գործող՝ ապրանքների փոխադարձ առևտրում բացառումների գրանցամատյանի և սահմանափակումների գրանցամատյանի ձևավորման և վարման աշխատանքները.
3) մասնակցում է բացառումների հետ աշխատանքի մեթոդաբանական հիմքերի մշակմանը.
4) ապահովում է բացառումների վերացման մասին շահագրգիռ անձանց տեղեկացումը.
5) կատարում է ներքին շուկայի գործունեության վրա խոչընդոտների ազդեցության տնտեսական վերլուծություն.
6) իրականացնում է Վարչության իրավասությանը վերապահված հարցերով աշխատանքային (փորձագիտական) խմբերի գործունեության կազմակերպական ապահովում.
7) ներկայացնում առաջարկություններ Վարչության իրավասությանը վերապահված հարցերով Հանձնաժողովի գիտահետազոտական աշխատանքների պլանի մեջ ընդգրկելու համար.
8) կազմակերպում է վերլուծության տարբեր մեթոդների կիրառմամբ խոչընդոտների բացահայտման հարցերով գիտահետազոտական աշխատանքների կատարման գործընթացը.
9) իրականացնում է բաժնի իրավասությանը վերապահված հարցերով փոխգործակցությունը Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների, անդամ պետությունների պետական իշխանության մարմինների հետ.
10) կազմակերպում է գործարար համայնքի հետ փոխգործակցությունը ներքին շուկայի գործունեության հարցերով.
11) իրականացնում է ներքին շուկայի գործունեության հարցերով ամփոփ և հաշվետու աշխատանք: