Ղազարյան Վահագն Ռուդոլֆի

Կենսագրություն

Ծնվել է 1973 թվականի փետրվարի 11-ին Մոսկվայում։

Ավարտել է Երևանի պետական համալսարանը։

1994-ից մինչև 2000 թվականը՝ Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի «Արաքս» ՓԲԸ տնօրենի առաջին տեղակալ, տնօրենի խորհրդական։

2000-2008 թվականներին՝ Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության ԱՀԿ-ի հետ աշխատանքի կազմակերպման և Եվրամիության հետ համաձայնագրի իրականացման հարցերով վարչության առաջատար մասնագետ, գլխավոր մասնագետ, պետի տեղակալ, պետ։

2014-ից 2017 թվականը՝ «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի մաքսային մասի դասախոս։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովում աշխատում է 2017 թվականից։ Մինչև Մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման վարչության տնօրեն նշանակվելը զբաղեցրել է ԵՏՀ-ի առևտրային քաղաքականության վարչության տնօրենի տեղակալի պաշտոնը։