Վադիմ Ալեքսանդրովիչ Զակրևսկին ծնվել է 1980 թվականի հոկտեմբերի 4-ին ք. Մինսկում (Բելառուսի Հանրապետություն)։
2002 թվականին ավարտել է «Ժամանակակից օտար լեզուներ (անգլերեն լեզու)» տեխնիկայի, տեխնոլոգիայի և տնտեսության զարգացման նոր ուղղություններով՝ կադրերի որակավորման բարձրացման և վերապատրաստման ինստիտուտը, 2003 թվականին՝ Բելառուսի ազգային տեխնիկական համալսարանը՝ «Ջերմաէներգետիկա» մասնագիտությամբ, 2014 թվականին՝ Բելառուսի Հանրապետության նախագահին առընթեր Կառավարման ակադեմիան՝ «Պետական և տեղական կառավարում» մասնագիտությամբ։
Տեխնիկական գիտությունների թեկնածու է։
2003-ից մինչև 2005 թվականը՝ «Մինսկի ՋԷԿ-3»ի մասնաճյուղը հանդիսացող «Մինսկէներգո» ՀՈՒՁ-ի սարքավորումների կարգավորման և փորձարկման արտադրամասի ճարտարագետ-տեխնոլոգ, սարքավորումների համալրման բաժնի ճարտարագետ։
2005-ից մինչև 2012 թվականը՝ «Մինսկէներգո» ՀՈՒՁ-ի ջերմամեխանիկական սարքավորումների շահագործման ծառայության պետ։
2012 թվականի հունվարից մինչև 2012 թվականի նոյեմբերը զբաղեցրել է «Բելէներգո» ՊԱՄ-ի էլեկտրացանցերի և ջերմային ցանցերի շահագործման վարչության պետի պաշտոնը։
2012 թվականի նոյեմբերից մինչև 2021 թվականի մարտը՝ Բելառուսի Հանրապետության էներգետիկայի փոխնախարար։
2021 թվականի մարտի 18-ին նշանակվել է ԵՏՀ էներգետիկայի վարչության տնօրեն։
Պարգևներ.
Բելառուսի Հանրապետություն Նախագահի շնորհակալագիր (2015 թվական)։
Բելառուսի Հանրապետություն Վարչապետի շնորհակալագիր (2016 թվական)։