Հանձնաժողով
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Նորություններ
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Օրացույց
Տեսադարան
Ֆոտոսրահ
ԶԼՄ-ների ուշադրությանը
Քաղաքացիների համար
Աշխատատեղեր
Աճուրդ
Կոնտակտային ինֆորմացիա
арм
рус
eng
бел
қаз
кыр
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Օրացույց
Տեսադարան
Ֆոտոսրահ
арм
рус
eng
бел
қаз
кыр
Հանձնաժողով
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Նորություններ
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Օրացույց
Տեսադարան
Ֆոտոսրահ
ԶԼՄ-ների ուշադրությանը
Քաղաքացիների համար
Աշխատատեղեր
Աճուրդ
Կոնտակտային ինֆորմացիա
Նորություններ
Եվրասիական տնտեսական հանձնաժողով
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Ֆոտոսրահ
Տեսադարան
Ընտրեք ուղղությունը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Развитие интеграции
Макроэкономическая политика
Статистика
Развитие предпринимательской деятельности
Финансовая политика
Трудовая миграция и соцзащита
Промышленная политика
Агропромышленная политика
Техническое регулирование и аккредитация
СФС-меры
Регулирование рынка лекарств
Транспорт и инфраструктура
Энергетика
Антимонопольное регулирование
Политика в области госзакупок
Информационные технологии
Функционирование внутренних рынков
26 հունիսի 2025
Բակիտժան Սագինտաև. «ԵԱՏՄ և ԱՓՎՄԽ երկրների առևտրատնտեսական երկխոսության կարևորությունն աճում է»
Հունիսի 26-ին Մինսկում՝ Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը բանակցել է Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների շուրջ խորհրդակցության (ԱՓՎՄԽ) գլխավոր քարտուղար Կայրատ Սարիբաևի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՏՀ և ԱՓՎՄԽ հետագա երկխոսության հարցեր, մասնավորապես՝ Փոխըմբռնման հուշագրի իրականացման շրջանակներում միջոցառումների պլանի նախապատրաստման շուրջ: «Մենք պլանում կներառենք մեր համատեղ գործունեության բոլոր հեռանկարային ուղղությունները՝ հաշվի առնելով փոխադարձ շահերը», - նշել է Բակիտժան Սագինտաևը: Ընդ որում, ԵՏՀ կոլեգիայի ղեկավարն առաջարկել է շեշտը դնել տարածաշրջանում համատեղ նախաձեռնությունների առաջմղմանը: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ԱՓՎՄԽ-ի միջև համագործակցությունն էլ ավելի արդիական է դառնում գլոբալ տնտեսական գործընթացների պայմաններում: Հանդիպման արդյունքում կողմերը պայմանավորվել են շարունակել կանոնավոր աշխատանքային շփումները համագործակցության զարգացման համար: ԵՏՀ-ի և ԱՓՎՄԽ քարտուղարության միջև փոխգործակցության մասին հուշագիրը ստորագրվել է 2022 թվականին։
26 հունիսի 2025
Բակիտժան Սագինտաև. «ԵԱՏՄ շրջանակներում ամեն տարի ընդունվում է բիզնես կառույցների նախաձեռնությունների ավելի քան 60%-ը»
Հունիսի 26-ին Մինսկում՝ Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը մասնակցել է ԵՏՀ փոխգործակցության հարցերով խորհրդատվական խորհրդի և ԵԱՏՄ գործարար խորհրդի նիստին: «Հանձնաժողովի աշխատանքն ընդհանուր առմամբ ուղղված է մեր երկրների ձեռնարկատերերի կողմից Եվրասիական տնտեսական միության ինտեգրացիոն ներուժի առավելագույնս արդյունավետ օգտագործելու համար պայմանների ստեղծմանը: Մենք հետաքրքրված ենք գործարար համայնքի հետ համագործակցության հետագա ընդլայնմամբ», - նշել է Բակիտժան Սագինտաևը միջոցառման մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում: ԵՏՀ կոլեգիայի ղեկավարն ընդգծել է, որ ԵԱՏՄ շրջանակներում ստեղծվել է ծանրակշիռ նորմատիվ իրավական բազա, տնտեսության տարբեր ոլորտներում սահմանվել են երկարաժամկետ գերակայություններ, ինչը բարենպաստ պայմաններ է ապահովում բիզնեսի վարման համար: Ընդ որում, գործարար շրջանակների, այդ թվում՝ Խորհրդատվական խորհրդի հետ փոխգործակցության համար Հանձնաժողովի և Միության երկրների կողմից համատեղ ձևավորված մեխանիզմներն օգնում են առավելագույնս հաշվի առնել նրանց շահերը: «Խորհրդատվական խորհրդի ստեղծումը նպաստել է ձեռնարկատերերի հետ «մեկ պատուհանի» շրջանակներում շփման նոր ձևաչափի անցնելուն: Այժմ մեր երկխոսությունը թույլ է տալիս օպերատիվորեն արձագանքել բիզնեսի հարցումներին: Հիմնականում սրա շնորհիվ է ամեն տարի ընդունվում և Միության շրջանակներում կարգավորման մեջ ներդրվում բիզնես կառույցների նախաձեռնությունների ավելի քան 60%-ը», - ընդգծել է Բակիտժան Սագինտաևը: Նիստի ընթացքում քննարկվել են եվրասիական տնտեսական ինտեգրման արդիական հարցեր, այդ թվում՝ ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության գործիքների մասին գործարար շրջանակների տեղեկացվածության մակարդակի բարձրացումը և ձեռնարկատերերի իրավունքների պաշտպանության կատարելագործումը: Խորհրդատվական խորհրդի գործունեության նպատակն է ԵՏՀ իրավասության ոլորտներում ձեռնարկատիրության զարգացման ուղղությունների ու հեռանկարների որոշման շուրջ Հանձնաժողովի և ԵԱՏՄ գործարար խորհրդի արդյունավետ երկխոսության ապահովումը:
26 հունիսի 2025
Բակիտժան Սագինտաև. «Տնտեսական ներուժների զուգակցումը կարող է բազմապատկել փոխշահավետ համագործակցության արդյունքը»
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը հունիսի 26-ին Մինսկում մասնակցել է Եվրասիական տնտեսական համաժողովի «Միջպետական միավորումների երկխոսություն. տնտեսական ներուժների զուգակցում և առևտրատնտեսական համագործակցության խորացում» պանելային նստաշրջանին: «Ինտեգրումների երկխոսությունը» համաշխարհային տնտեսության զարգացման գլխավոր միտումներից է: Միության բոլոր հինգ երկրների ղեկավարները մշտապես նշում են առևտրատնտեսական հարաբերությունների գլոբալ համակարգում Եվրասիական տնտեսական միության ներկառուցման կարևորությունը», - ընդգծել է Բակիտժան Սագինտաևը: ԵՏՀ կոլեգիայի ղեկավարը նշել է, որ Հանձնաժողովն անդամ պետությունների հետ համատեղ ստեղծել է անհրաժեշտ ենթակառուցվածք համակարգային միջազգային երկխոսության համար: 12 համագործակցության հուշագիր է կնքվել տարածաշրջանային միջպետական միավորումների հետ: Նրանց հետ երկխոսությունը հիմք է ծառայում լավագույն փորձի փոխանակման և առևտրատնտեսական համագործակցության տեմպերի ավելացման համար: Հանձնաժողովն ու Միությունը շփումների լայն ցանց են ստեղծել ամբողջ աշխարհում՝ ներառյալ Եվրասիան, Լատինական Ամերիկան, Աֆրիկան: Առանցքային գործընկերների թվում, որոնց հետ բարեհաջող երկխոսություն է զարգանում, նշվում են ԱՊՀ-ն, ՇՀԿ-ն, ԱՍԵԱՆ-ը, ՄԵՐԿՕՍՈՒՐ-ը, ԲՐԻԿՍ-ը, ԱՓՎՄԽ-ն, Անդյան համայնքը, Հարավամերիկյան ընդհանուր շուկան, Աֆրիկյան միությունը, Խաղաղօվկիանոսյան դաշինքը և այլք: Գործընկերության աշխարհագրության ընդլայնման հիմնական գործիքն են առևտրային համաձայնագրերը: Դրանք կնքվել են Վիետնամի, Իրանի, Սերբիայի, Չինաստանի, վերջին փուլում են Ինդոնեզիայի հետ համաձայնագրի կնքման մասին բանակցությունները: Հունիսի 27-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում նախատեսվում են ստորագրել ևս երկու առևտրային համաձայնագիր՝ ԱՄԷ-ի և Մոնղոլիայի հետ: «Այսօր ԵԱՏՄ-ն հետաքրքրված է ոչ միայն այլ կազմակերպությունների ինտեգրացիոն շինարարության դրական փորձի ընդունմամբ: Լինելով կայացած միավորում՝ մենք պատրաստ ենք գործընկերներին առաջարկել մեր սեփական լավագույն փորձը: Մեր տնտեսական ներուժների զուգակցումը կարող է բազմապատկել փոխշահավետ համագործակցության արդյունքը», - ամփոփել է ԵՏՀ կոլեգիայի ղեկավարը:
26 հունիսի 2025
Բակիտժան Սագինտաևը բանակցել է Մյանմարի վարչապետ Մին Աուն Հլայնի հետ
Հունիսի 26-ին Մինսկում՝ Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը աշխատանքային հանդիպում է ունեցել Մյանմարի Միություն Հանրապետության Պետական վարչական խորհրդի նախագահ, վարչապետ Մին Աուն Հլայնի հետ: Կողմերը քննարկել են Փոխգործակցության հուշագրին համապատասխան Եվրասիական տնտեսական միության երկրների և Մյանմարի համագործակցության հարցեր: «Հուշագիրը ստորագրելու պահից ի վեր դրական դինամիկա է նկատվում մեր համագործակցության տնտեսական օրակարգի լայն շրջանակի մասով, - նշել է Բակիտժան Սագինտաևը: - Մյանմարի հետ ԵԱՏՄ պետությունների ապրանքաշրջանառությունը 2019-2024 թվականներին ավելացել է ավելի քան երեք անգամ՝ գերազանցելով 1.5 մլրդ դոլարը»: ԵՏՀ կոլեգիայի ղեկավարն ընդգծել է, որ միմյանց առևտրատնտեսական կարողությունների մասին կողմերի տեղեկացվածության բարձրացումն անհրաժեշտ պայմաններ կապահովի փոխգործակցության զարգացման համար: Հանդիպման արդյունքում Բակիտժան Սագինտաևը և Մին Աուն Հլայնը համակարծիք էին, որ ԵԱՏՄ-ի և Մյանմարի միջև երկխոսությանը լրացուցիչ խթան կհաղորդի գործարար շրջանակների միջև փոխգործակցությունը: Սա նաև թույլ կտա որոշել համագործակցության նոր հեռանկարային ուղղությունները: ԵԱՏՄ երկրների Մյանմարի արտահանման առանցքային ապրանքներն են բրինձը, սուրճը, արմավենու յուղը, կակաոյի ունդերը: Մյանմար ներմուծման մեջ գերակշռում են հանքային պարարտանյութերը, սպառողական ապրանքները, մեքենաները և սարքավորումները, մետաղները, սննդային յուղերը, ցեմենտը, դեղամիջոցները:
25 հունիսի 2025
27 ԶԼՄ-ներ դարձել են Եվրասիական տնտեսական համաժողովի տեղեկատվական գործընկեր
Եվրասիական տնտեսական համաժողովի տեղեկատվական գործընկեր են դարձել վեց երկրի 27 տեղեկատվական գործընկերություն, հեռուստաալիք, թերթ և ցանցային հրատարակություն: Հայաստանի Հանրապետության ԶԼՄ-ներն են՝ «Արմենպրես» տեղեկատվական գործակալությունը, «ԱրմԻնֆո» տեղեկատվական ընկերությունը, Verelq տեղեկատվական-վերլուծական կենտրոնը, Alphanews.am տեղեկատվական գործակալությունը, 24 NEWS.AM տեղեկատվական գործակալությունը: Բելառուսի Հանրապետության ԶԼՄ-ներն են՝ «ԲելՏԱ» տեղեկատվական գործակալությունը, Բելառուսի Հանրապետության ազգային պետական հեռուստառադիոընկերությունը, «Զվյազդա» հրատարակչական տուն» հանրապետական ունիտար ձեռնարկությունը, «Բելառուսի Հանրապետությունում ՀՊՀՌԸ ներկայացուցչությունը՝ «ՌՏՌ-Բելառուս» հեռուստաալիքը, «Երկրորդ ազգային հեռուստաալիք» (ՀԱՀ) հանրապետական ունիտար ձեռնարկությունը, «Մայրաքաղաքի հեռուստատեսություն (ՄՀՏ) հանրապետական ունիտար ձեռնարկությունը, «Մինսկ-Նովոստի» գործակալություն» հիմնարկը, «Բելառուսն այսօր» հրատարակչական տուն» հանրապետական ունիտար ձեռնարկությունը, Բելառուսի ռադիոյի առաջին ազգային ալիքը: Ղազախստանի Հանապետության ԶԼՄ-ներն են՝ «Կազինֆորմ» տեղեկատվական գործակալությունը, «Հաբար» հեռուստաալիքը, «Գործարար Ղազախստան» տեղեկատվական գործակալությունը, Inbusiness.kz տեղեկատվական գործակալությունը, «Qazaqstan» Ұлттық телеарнасын («Ղազախստան» ազգային հեռուստաալիքը): Ղրղզստանի Հանրապետության ԶԼՄ-ներն են՝ «Կաբար» Ղրղզստանի ազգային տեղեկատվական գործակալությունը, Ղրղզստանի Հանրապետության ազգային հեռուստառադիոհեռարձակող կորպորացիան: Ռուսաստանի Դաշնության ԶԼՄ-ներն են՝ ՏԱՍՍ տեղեկատվական գործակալությունը, «ՌԻԱ Նովոստի» տեղեկատվական գործակալությունը: Միջազգային ԶԼՄ-ներն են՝ Sputnik տեղեկատվական գործակալությունը և ռադիոն, «ՄԻՐ» միջազգային հեռուստառադիոընկերությունը: Իրանի Իսլամական Հանրապետության ԶԼՄ-ներն են՝ Իսլամական Հանրապետության տեղեկատվական գործակալությունը (ԻՌՆԱ):
25 հունիսի 2025
Մաքսիմ Երմոլովիչը ԵԱՏՄ Գործարար խորհրդի նախագահության նիստում ներկայացրել է մրցակցության քարոզչության ուղղությամբ Հանձնաժողովի աշխատանքը
ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչը հունիսի 25-ին Մինսկում՝ ԵԱՏՄ Գործարար խորհրդի նախագահության նիստում խոսել է մրցակցության քարոզչության հիմնական գործիքների մասին, որոնք ակտիվորեն օգտագործում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում: Մաքսիմ Երմոլովիչը շեշտը դրել է մրցակցության բլոկի Հանրային ընդունարանին, «5+1» ձևաչափով խորհրդակցություններին, համաժողովներին, խորհրդաժողովներին, սեմինարներին, կլոր սեղաններին, տարբեր մեթոդաբանական նախաձեռնություններին մասնակցությանը: Առանձին ԵՏՀ նախարարն անդրադարձել է տեղեկատվական դաշտում իրականացվող աշխատանքին և միջազգային համագործակցության հարցերին: Մաքսիմ Երմոլովիչը մի շարք առաջարկներ է ներկայացրել Բելառուսի բիզնեսի հետ ուղղակի օպերատիվ շփումներ հաստատելու, աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Բելառուսի բիզնեսի մի շարք ընկերակցությունների հետ փոխգործակցության զարգացման վերաբերյալ: ԵԱՏՄ Գործարար խորհրդի նախագահության նիստը բացել է Եվրասիական տնտեսական համաժողովի գործարար ծրագիրը: Նիստի օրակարգում էր հարցերի լայն շրջանակ՝ ներքին շուկայում գործարար կլիմայի բարելավումից և արգելքների վերացումից մինչև երրորդ երկրների հետ գործընկերությունը: Եվրասիական տնտեսական միության Գործարար խորհրդի նախագահությունը միավորում է ԵԱՏՄ երկրների խոշորագույն գործարար ընկերակցությունները: Դրանում քննարկվում ու համակարգվում են եվրասիական տնտեսական ինտեգրման հարցեր:
25 հունիսի 2025
Նատալյա Պետկևիչը և Գոհար Բարսեղյանը քննարկել են Միության շրձանակներում արդյունաբերության և ԱԱՀ զարգացման հարցեր
Հունիսի 25-ին Մինսկում կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանի և Բելառուսի Հանրապետության փոխվարչապետ, ԵՏՀ խորհրդի նախագահ Նատալյա Պետկևիչի աշխատանքային հանդիպումը: Կողմերը քննարկել են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերության և ԱԱՀ զարգացման հետ կապված հարցերի լայն շրջանակ: Հատուկ ուշադրություն են դարձրել համատեղ նախագծերի իրականացմանը, կոոպերացիոն շփումների ամրապնդմանը, ոլորտների տեխնոլոգիական զարգացմանը և դրանց մրցունակության բարձրացմանը: Քննարկվել են ԵԱՏՄ արդյունաբերական նախագծերին ֆինանսական աջակցության տրամադրման մեխանիզմի իրագործմանը, տեխնոլոգիական հարթակների աշխատանքների կատարելագործմանը Բելառուսի մասնակցության առաջարկներ, ինչպես նաև արդյունաբերությունում զարգացման և ներմուծման փոխարինման միասնական ծրագրի մշակման նախաձեռնությունը: Քննարկվել են «Եվրասիական տնտեսական ուղի» հռչակագրի կատարման խնդիրները, ԻՆՆՕՊՐՈՄ. ԲԵԼԱՌՈՒՍ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի նախապատրաստումը: Բացի այդ, անդրադարձել են սննդամթերքի և դեղամիջոցների արտադրության համար միկրոօրգանիզմների շտամերի ստեղծման միջպետական ծրագրի մշակման հարցեր: Հանդիպման արդյունքում կողմերը համակարծիք էին քննարկված բոլոր ուղղություններով ռեգուլյատոր երկխոսությունը շարունակելու կարևորության վերաբերյալ:
25 հունիսի 2025
Վալենտին Տատարիցկին աշխատանքային հանդիպում է ունեցել Բելառուսի արդյունաբերության փոխնախարար Անդրեյ Կուզնեցովի հետ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման նախարար Վալենտին Տատարիցկին և Բելառուսի Հանրապետության արդյունաբերության փոխնախարար Անդրեյ Կուզնեցովը Մինսկում կայացած աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկել են Բելառուսի ազգային օպերատորի և Փոխադրամիջոցների, ինքնագնաց մեքենաների և տեխնիկայի այլ տեսակների էլեկտրոնային անձնագրերի համակարգերի ադմինիստրատորի միջև տեղեկատվական փոխգործակցության հարցը: Անդրադարձել են քննարկման ենթակա մի շարք թեմաների, որոնք բացահայտվել են Բելառուսի ազգային օպերատորի («ՑՆԻԻՏՈՒ» ԲԲԸ) և էլեկտրոնային անձնագրերի համակարգերի ադմինիստրատորի («Էլեկտրոնային անձնագիր» ԲԸ) փոխգործակցության շրջանակներում: Մասնավորապես, քննարկվել են էլեկտրոնային անձնագրերի համակարգերի շրջանակներում կիրառվող միասնական տեղեկագրերի և դասակարգիչների նախապատրաստման ու վարման հարցեր: Առանձին անդրադարձել են էլեկտրոնային անձնագրերի ձևակերպման նպատակով «Անվավոր փոխադրամիջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 018/2011) պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերում արտացոլված տեղեկություններին: Կողմերը գոհունակություն են հայտնել կառուցողական համագործակցության ընթացքի առնչությամբ և սահմանել դրա հետագա քայլերը: Հանդիպմանը մասնակցել են «Էլեկտրոնային անձնագիր» ԲԸ գլխավոր տնօրեն Իլյա Մինկինը, «ՑՆԻԻՏՈՒ» ԲԲԸ գլխավոր տնօրեն Անդրեյ Կոսովսկին, Բելառուսի ստանդարտացման և հավաստագրման պետական ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Սկուրատովը: Բելառուսի ազգային օպերատորի և ադմինիստրատորի միջև Էլեկտրոնային անձնագրերի տեղեկությունների փոխանակման շուրջ տեղեկատվական փոխգործակցության մասին ժամանակավոր համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի նոյեմբերին։
Ցուցադրել ավելին
Պաշարներ ԵՏՄ
Եվրասիական տնտեսական միություն
Եվրասիական տնտեսական միության Իրավական պորտալ
ԵԱՏՄ ներքին շուկաների գործառնության գլխամուտք
ԵԱՏՄ Թվագրված օրակարգի մասին գլխամուտք