Նորություններ

23.04.2015

ԵՏՀ-ում քննարկել են Միության պետությունների տնտեսությունների առանձին ոլորտներում «զուգահեռ» ներմուծման հնարավոր օրինականացման շուրջ ԵԱՏՄ պետությունների պետական մարմինների և բիզնես համայնքների դիրքորոշումները

Ապրիլի 23-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովում ԵՏՀ Կոլեգիայի տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով անդամ (նախարար) Տիմուր Սուլեյմենովի նախագահությամբ կայացած  Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ բացառիկ իրավունքների սպառման սկզբունքի հետագա կիրառության  վերաբերյալ առաջարկությունների մշակման աշխատանքային խմբի նիստին քննարկվել են Միության մասնակից պետությունների տարածքում ապրանքների առանձին կատեգորիաների համար գոյություն ունեցող իրավունքների սպառման տարածաշրջանային սկզբունքից հնարավոր դուրսբերման առնչությամբ Եվրասիական տնտեսական միության  (ԵԱՏՄ) երկրների պետական մարմինների և բիզնես համայնքների դիրքորոշումները: Ապրիլի 23-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովում ԵՏՀ Կոլեգիայի տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով անդամ (նախարար) Տիմուր Սուլեյմենովի նախագահությամբ կայացած  Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ բացառիկ իրավունքների սպառման սկզբունքի հետագա կիրառության  վերաբերյալ առաջարկությունների մշակման աշխատանքային խմբի նիստին քննարկվել են Միության մասնակից պետությունների տարածքում ապրանքների առանձին կատեգորիաների համար գոյություն ունեցող իրավունքների սպառման տարածաշրջանային սկզբունքից հնարավոր դուրսբերման առնչությամբ Եվրասիական տնտեսական միության  (ԵԱՏՄ) երկրների պետական մարմինների և բիզնես համայնքների դիրքորոշումները: Խորհրդակցությանը մասնակցել են ԵՏՀ, ԵԱՏՄ պետությունների ոլորտային ազգային նախարարությունների, հակամենաշնորհային մարմինների, բիզնես համայնքների ներկայացուցիչներ: Ազդարարելով հանդիպման մեկնարկը` ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով նախարար Տիմուր Սուլեյմենովը նշել է, որ ներկայումս Միության երկրներում ակտիվորեն քննարկվում է ապրանքների առանձին կատեգորիաների նկատմամբ «զուգահեռ» ներմուծման հնարավոր ներդրման հարցը: Խոսքն, առաջին հերթին, ավտոմոբիլային բաղադրիչների և դեղագործական պատրաստուկների մասին է: Նիստի մասնակիցները ներկայացրել են տվյալ հարցի շուրջ իրենց դիրքորոշումները: Բելառուսը, Ղազախստանը և Ռուսաստանը կողմ արտահայտվեցին ԵԱՏՄ-ի մասին պայմանագրում որպես հիմնականը ապրանքանշանի նկատմամբ իրավունքի սպառման տարածաշրջանային սկզբունքը պահպանելու ԵՏՀ առաջարկին, բայց ըստ ապրանքների սահմանափակ կատեգորիաների դուրսբերումներ ստեղծելու հնարավորությամբ: Իր հերթին, Հայաստանը հանդես է գալիս որպես իրավունքի սպառման միջազգային սկզբունքի աստիճանական ներդրման կողմնակից: Ինչպես նշել է Տիմուր Սուլեյմենովը, ԵՏՀ-ի և կողմերի այդ առաջարկները կզեկուցվեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդում` ԵԱՏՄ բոլոր գործընկեր անդամների համար փոխադարձ ընդունելի լուծում գտնելու նպատակով: Հիշեցնենք, որ ապրանքների առանձին կատեգորիաների նկատմամբ դդուրսբերումների ներդրման հարցը չի կարող լուծվել Միության առանձին վերցված պետությունում, քանի որ դուրս է գալիս ազգային իրավասության շրջանակներից և կարգավորվում է ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի դրույթներով: ԵՏՀ նախարարի կարծիքով, ներկայումս իրավունքի սպառման միջազգային սկզբունքի ներդրման հիմնավոր հիմքեր չկան: Ընդ որում,  դուրսբերումների թվին դասվող ապրանքների կատեգորիաների ընտրության վերաբերյալ որոշում ընդունելիս ԵՏՀ-ն ծրագրում է ԵԱՏՄ մակարդակում առանձին մեթոդակարգ մշակել, որը կներառի ապրանքների նման կատեգորիաների սահմանման չափորոշիչներն ու կարգը:   Բացի այդ, ԵՏՀ-ն ծրագրում է վերլուծել ապրանքաշուկաների մրցակցային իրավիճակը, գնահատել սոցիալական նշանակությունն ու ապրանքների պակասորդի հնարավոր առկայությունը: ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով նախարարի խոսքով, դուրսբերումների սկզբունքի կախվածությունը արտադրությունների լոկալիզացիայի մակարդակից անթույլատրելի է: Տիմուր Սուլեյմենովը նաև ընդգծել է, որ ապրանքների առանձին կատեգորիաների նկատմամբ իրավունքների սպառման տարածաշրջանային սկզբունքի դուրսբերումները կիրականացվեն` բացառապես բոլոր երկրների շահերից ելնելով: «Եթե մենք ԵՏՀ խորհրդի հանձնարարությունը ստանանք մայիսին, ապա ընթացիկ տարվա սեպտեմբերին կարող ենք մշակել դուրսբերումների վերաբերյալ փաստաթղթերի ամբողջական փաթեթը», - նշել է ԵՏՀ ներկայացուցիչը:  Տեղեկանք. Ապրանքանշանի նկատմամբ բացառիկ իրավունքի սպառման տարածաշրջանային սկզբունքը սահմանված է ԵԱՏՄ-ի մասին պայմանագրով և ենթադրում է ներկրողի կողմից Միության տարածք «բրենդավորված» ապրանքների ներմուծման համար իրավատիրոջ համաձայնությունը ստանալու անհրաժեշտություն և ԵԱՏՄ ողջ տարածքում այդ ապրանքների ազատ շրջանառություն: Ապրանքանշանի նկատմամբ բացառիկ իրավունքի սպառման սկզբունքը, որը ներկայումս գործում է ԵԱՏՄ-ի մասին 2014թ. մայիսի 29-ի պայմանագրի հիման վրա, նախկինում ևս գործել է Մտավոր սեփականության պահպանության և պաշտպանության ոլորտում  կարգավորման միասնական սկզբունքների մասին 2010թ. դեկտեմբերի 9-ի Համաձայնագրի հիման վրա: Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ բացառիկ իրավունքների սպառման սկզբունքի հետագա կիրառության  վերաբերյալ առաջարկների մշակման աշխատանքային խումբը ստեղծվել է Եվրասիական տնտեսական միության խորհրդի 2014 թվականի հունիսի 23–ի № 45 որոշմամբ: Կոմիտեի նախագահը ԵՏՀ Կոլեգիայի տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով անդամ (նախարար) Տիմուր Սուլեյմենովն է: Դրա կազմում ընդգրկվել են Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմինների որակավորված մասնագետներ, բիզնեսի կարևորագույն ազգային ուղղությունները ներկայացնող փորձագետներ, ինչպես նաև Հանձնաժողովի տարբեր ուղղությունների մասնագետների լայն շրջանակ: ԵՏՀ Կոլեգիայի 2015թ. փետրվարի 24-ի № 12  կարգադրությամբ դրա կազմում ընդգրկվել են նաև Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչները, որն այժմ Միության լիարժեք անդամ է, և Ղրղզստանի Հանրապետության ներկայացուցիչները` հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության  մասին պայմանագրին Ղրղզստանի Հանրապետության միանալու պայմանագրի ստորագրումը: Աշխատանքային խումբը ստեղծելու նպատակն է գտնել խնդրի հնարավորինս ռացիոնալ լուծումը, մշակել ապրանքանշանի բացառիկ իրավունքի սպառման փոխզիջումային տարբերակը, փորձելով առավելագույն դրական սոցիալական և տնտեսական արդյունք ստանալ Միության մասնակից բոլոր պետությունների համար: