Հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի օգոստոսի 29-ի № 84 որոշմամբ ընդունված փոփոխությունները համալիր փաստաթուղթ են։ Այն թարմացնում է «Սննդային հավելումների, բուրավետիչների և տեխնոլոգիական օժանդակ միջոցների անվտանգության պահանջները» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի հինգ բաժինը և 29 հավելվածը:
Ներդրվել է հինգ նոր հասկացություն, արդիականացվել են մի շարք սահմանումներ, թույլատրելի սննդային հավելումների ցանկը 362-ից կրճատվել է 349-ի՝ 19 դիրք բացառելու և շրջանառության մեջ վեց նոր սննդային հավելում դնելու հաշվին։
Զգալիորեն ընդլայնվել է սննդային բուրավետիչների արտադրության համար նախատեսված համաբուրավետիչ նյութերի ցանկը, որոնցից յուրաքանչյուրի համար սահմանվել են հիմնական նյութի պարունակությունը, կիրառման շրջանակը և սննդամթերքում պարունակության առավելագույն թույլատրելի մակարդակը։
Փաստաթուղթն ընդունվել է՝ հաշվի առնելով միջազգային և եվրոպական օրենսդրությում, այդ թվում՝ Codex Alimentarius-ում կատարված փոփոխությունները, ինչպես նաև՝ կապված Միության առևտրային գործընկեր երկրների նորմատիվ պահանջների հետ։
Հաշվի է առնվել մի շարք պետությունների՝ սննդային ոլորտների հեռանկարային ֆերմենտային պատրաստուկների կիրառման առաջադեմ փորձը, որոնց ցանկը 56-ից ընդլայնվել է մինչև 331 դիրք։ Դրանց կիրառման ոլորտը ներառում է բանջարեղենի և մրգի վերամշակումը, կաթնամթերքի, մսամթերքի, ձկնամթերքի, ալկոհոլային արտադրանքի, հացաբուլկեղենի, հացահատիկային արտադրանքի, սուրճի, թեյի և մի շարք այլ ապրանքների արտադրությունը։
Հաշվի առնելով նշված տեխկանոնակարգի ուժի մեջ մտնելուց հետո ընդունված սննդամթերքի առանձին տեսակների տեխնիկական կանոնակարգերում նախատեսված հայեցակարգային ապարատը, ինչպես նաև հաշվի առնելով 2013 թվականից հետո գործողության մեջ դրված միջպետական ստանդարտները, փոփոխություններով սննդամթերքի բազմաթիվ տեսակների համար սահմանվել են արդիականացված անվանումներ: Սա էականորեն հեշտացնում է դրանց նույնականացման ընթացակարգը:
Սննդային հավելումների, բուրավետիչների և տեխնոլոգիական օժանդակ միջոցների տեխկանոնակարգում մի շարք նոր սննդային հավելումների, բուրավետիչների և տեխնոլոգիական օժանդակ նյութերի նկատմամբ անվտանգության պահանջներ ամրագրելու հաշվին հնարավոր կդառնա ժամանակակից սննդամթերքի արտադրության նոր տեխնոլոգիաների կիրառումը:
Փոփոխությունների համար Հանձնաժողովի կոլեգիայի 2024 թվականի հունվարի 23-ի № 8 որոշումը նախատեսում է 36 ամիս անցումային շրջան՝ մինչև փոփոխությունների ուժի մեջ մտնելը ձևակերպված՝ նշված տեխկանոնակարգի տեխնիկական կարգավորման տարբեր օբյեկտների համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի, ինչպես նաև դրանց արտադրության, մակնշման և շրջանառության մեջ դնելու համար: