Նորություններ

12.09.2022 (Обновлено: 23.09.2022 10:53)

ԵԱՏՄ-ում մտավոր սեփականության ոլորտի խախտումների 91,5%-ը բաժին է ընկնում ապրանքային նշանների ապօրինի օգտագործման ոլորտի խախտումներին

Այդ մասին մտավոր սեփականության հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստի ընթացքում հայտնել է տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարար Բակիտժան Սագինտաևը։ Այս տվյալները ներկայացված են համար ԵԱՏՄ-ում մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության ոլորտում իրավակիրառ պրակտիկայի վիճակի մասին ԵՏՀ 2021 թվականի տարեկան զեկույցում։


«ԵԱՏՄ-ում հայտնաբերված կոնտրաֆակտ ապրանքների ծավալը 2021 թվականին աճել է 33%-ով և կազմել մոտ 18,2 մլն միավոր։ Միևնույն ժամանակ, 2020 թվականին ամբողջ ԵԱՏՄ-ում կոնտրաֆակտի մակարդակի նվազման նախանշված միտումը 2021 թվականին անցել է աճի` համավարակի հետևանքով առաջացած սահմանափակումների փուլային վերացման պատճառով»,- ասել է Բակիտժան Սագինտաևը։

Խորհրդատվական կոմիտեի նիստի մասնակիցները քննարկել են նաև հարկադրական լիցենզավորման մեխանիզմի կիրառման հնարավորությունները։

«Այդ մեխանիզմը հատկապես արդիական է դառնում մեր երկրների բնակչությանը դեղորայքային պատրաստուկներով ապահովելու անհրաժեշտության պայմաններում, մասնավորապես՝ COVID-19 համավարակի ֆոնին», - ընդգծել է Բակիտժան Սագինտաևը։

Բացի այդ, քննարկվել են ԵԱՏՄ ապրանքային նշանների, սպասարկման նշանների և ապրանքների ծագման վայրերի անվանումների մասին 2020 թվականի փետրվարի 3-ի պայմանագրի իրականացման

և այն որոնողական ծառայությունների հարցերը, որոնք թույլ են տալիս իրականացնել ԵԱՏՄ-ում պահպանվող արդյունաբերական սեփականության օբյեկտների մասին տեղեկատվության առցանց որոնում:

Հաշվի առնելով ԵԱՏՄ պետություններում կոնտրաֆակտ արտադրանքի հայտնաբերման ուղղությամբ ձեռնարկվող միջոցների արդյունքները հաշվի առնելու նկատմամբ տարբեր մոտեցումների առկայությունը՝ նիստի մասնակիցները քննարկել են նաև համապատասխան մեթոդիկայի նապապատրաստման նպատակահարմարությունը։


Տեղեկանք

Մտավոր սեփականության հարցերով խորհրդատվական կոմիտեն ստեղծվել է 2012 թվականի սեպտեմբերի 25-ին։ Կոմիտեի կազմում ընդգրկվել են ԵԱՏՄ պետությունների նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներ, ղեկավարների տեղակալներ և գործարար համայնքի ներկայացուցիչներ։

Կոմիտեն զբաղվում է ԵՏՀ-ի համար մտավոր սեփականության ոլորտի հանձնարարականների նախապատրաստմամբ, խորհրդատվությունների անցկացմամբ, ԵԱՏՄ պետությունների լիազորված մարմինների փոխգործակցության առաջարկների նախապատրաստմամբ և այլ հարցերով։