Նոյեմբերի 16-ին, ժամը 11:00-ին տեղի կունենա «Շաքարի ճակնդեղի ընտրասերում և սերմնաբուծություն» համատեղ կրթական դասընթացի բացումը։ Ուսումնական նախագիծը, որը կազմակերպվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ագրոարդյունաբերական քաղաքականության վարչության համակարգմամբ, Բելառուսի, Ղրղզստանի և Ռուսաստանի մի շարք բուհերի ղեկավարների և գործարար համայնքի ներկայացուցիչների համատեղ աշխատանքի արդյունքն է։
Կրթական դասընթացի արդիականությունը կասկած չի առաջացնում՝ հաշվի առնելով շաքարի ճակնդեղի սերմացուի ներկրման կախվածությունը՝ ԵԱՏՄ երկրներում սեփական ընտրասերման և սերմնաբուծության բազայի զարգացման բարձր ներուժի առկայության պայմաններում: Այս առումով անհրաժեշտ է որակավորված կադրեր պատրաստել ոլորտը բարձր արտադրողական սերմերով ապահովելու համար։
Պրակտիկային ուղղվածություն ունեցող մասնագետներ պատրաստելու նպատակով ագրարային բուհերի առաջատար դասախոսների հետ մեկտեղ կմասնակցեն ոլորտային բիզնեսի և գիտության ներկայացուցիչներ։ Մասնավորապես, դասընթացի բացման շրջանակներում առաջին դասախոսությունը կվարի «Շչելկովո Ագրոխիմ» ԲԸ գյուղատնտեսական մշակաբույսերի ընտրասերման և սերմնաբուծության վարչության տնօրեն, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Ալեքսանդր Պրյանիշնիկով: Նա ուսանողներին կներկայացնի հարմարվողական ընտրասերման ոլորտում ընկերության աշխատանքի արդյունքները։
Այս նախագիծը երրորդը կլինի 2021 թվականի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի համար կադրերի պատրաստման ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների փոխգործակցության զարգացման մասին հուշագրի ստորագրումից ի վեր։
Միջոցառումը կանցկացվի տեսակոնֆերանսի ռեժիմով՝ ք. Մոսկվա, Լետնիկովսկայա փող., տ. 2, շ. 2 հասցեով:
Տեղեկանք
«Շաքարի ճակնդեղի ընտրասերում և սերմնաբուծություն» կրթական դասընթացին մասնակցող բուհերն են՝ Վորոնեժի պետական ագրարային համալսարանը, Ռուսաստանի պետական ագրարային համալսարանը — Կ.Ա. Տիմիրյազևի անվան ՄԳՏԱ-ն, Բելառուսի պետական գյուղատնտեսական ակադեմիան, Ղրղզստանի ազգային ագրարային համալսարանը:
«Շաքարի ճակնդեղի ընտրասերում և սերմնաբուծություն» կրթական դասընթացին մասնակցող գործարար համայնքի և գիտահետազոտական ինստիտուտների ներկայացուցիչներն են՝ Եվրասիական շաքարի ընկերակցությունը, Բելառուսի ԳԱԱ շաքարի ճակնդեղի փորձարարական կայանը, «ՍոյուզՍեմՍվյոկլա» ընտրասերման գենետիկական կենտրոնը, Ա.Լ. Մազլումովի անվան շաքարի ճակնդեղի համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտը, Շաքարի ճակնդեղի Պերվոմայսկայա ընտրասերման փորձարարական կայանը (Կրասնոդարի երկրամաս, ք. Գուլկևիչի), «Շչելկովո Ագրոխիմ» ԲԸ-ն։