Նորություններ

16.04.2024

Արդիականացվել է այն ապրանքների ցանկը, որոնք ենթակա են յուղաճարպային արտադրանքի վերաբերյալ ԵԱՏՄ տեխկանոնակարգին համապատասխանության պարտադիր գնահատման

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նիստում հաստատվել է «Յուղաճարպային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (024/2011 ՄՄ ՏԿ) պահանջներին համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա արտադրանքի ցանկի արդիականացված խմբագրությունը, որի նկատմամբ մաքսային ընթացակարգերով գրանցելիս հաստատվում է տեխնիկական կարգավորման միջոցների պահպանումը՝ հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք արտադրանքի ներմուծման կարգի դրույթները։

Ապրանքների թարմացված ցանկը ներառում է ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի՝ մինչև տասներորդ նիշը մանրամասնած 86 ծածկագիր սննդային յուղաճարպային արտադրանքի 19 խմբի և ոչ սննդային յուղաճարպային արտադրանքի երկու խմբի համար, որոնց համապատասխանության գնահատման մասին փաստաթուղթը համապատասխանության հայտարարագիրն է: Ցանկն ուղղված է արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին և օգտագործվում է մաքսային վարչարարության համար։

Արտադրանքի ցանկը, համաձայն 024/2011 ՄՄ ՏԿ-ում 2023 թվականի դեկտեմբերին ընդունված N 2 փոփոխությունների, նաև լրացվել է յուղաճարպային արտադրանքի այնպիսի տեսակով, ինչպիսիք են «կակաոյի յուղի խառը չտեմպերացվող փոխարինիչները»՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1517 90 990 0 ծածկագրով։

Հանձնաժողովի Կոլեգիայի որոշումը ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալու պահից։