Նորություններ

30.03.2022 (Обновлено: 13.04.2022 09:57)

Անդրեյ Սլեպնյով. «Բիզնեսի ծախքերը նվազեցնելու համար ԵԱՏՄ-ում ապրանքների նոր խմբերի մակնշումը կարող է կասեցվել»

ԵՏՀ առևտրի հարցերով նախարար Անդրեյ Սլեպնյովի ղեկավարության ներքո կայացել է Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների մակնշման համակարգի զարգացման հարցերով բարձր մակարդակի աշխատանքային խմբի նիստ։

Նիստի ընթացքում առաջարկվել է քննարկել ապրանքների նոր խմբերի մակնշումը ժամանակավորապես կասեցնելու և այն ապրանքների համար ժամկետները տեղափոխելու հնարավորությունը, որոնց վերաբերյալ անդամ պետություններից արդեն ստացվել են մակնշում կիրառելու մտադրության մասին ծանուցումներ։

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել մշակել հնարավոր կասեցման ժամկետները և համապատասխան ակտի նախագիծը ամենամոտ ժամանակներս ներկայացնել կառավարությունների ղեկավարների քննարկմանը։ Ընդ որում բոլոր կողմերը համաձայնվել են, որ մակնշման մասին արդեն ընդունված որոշումները շարունակելու են գործել», - նշել է Անդրեյ Սլեպնյովը։
Նա նաև հավելել է, որ հարցի քննարկումն իրականացվում է ԵԱՏՄ անդամ պետությունների տնտեսությունների կայունացմանն ուղղված միջոցների երկրորդ փաթեթի նախապատրաստման շրջանակներում։