Գլխավոր էջ
/
Լուրեր
/
Անդրեյ Սլեպնև. «Մոնղոլիայի հետ ժամանակավոր առևտրային համաձայնագրի կնքման շուրջ բանակցություններն սուբստանտիվորեն ավարտված են»
Անդրեյ Սլեպնև. «Մոնղոլիայի հետ ժամանակավոր առևտրային համաձայնագրի կնքման շուրջ բանակցություններն սուբստանտիվորեն ավարտված են»
02.07.2024
Եվրասիական տնտեսական միության, նրա անդամ պետությունների և Մոնղոլիայի միջև ժամանակավոր առևտրային համաձայնագրի կնքման շուրջ Ուլան Բատորում ընթացող բանակցությունների առաջին փուլի ընթացքում կողմերն արդեն կարողացել են արձանագրել դրանց սուբստանտիվ ավարտը։
Դա հնարավոր է դարձել, որովհետև փաստաթղթի նախագիծը՝ ներառյալ ապրանքների սահմանափակ շրջանակի մաքսատուրքերը նվազեցնելու կամ զրոյացնելու մասին պայմանավորվածությունները, նախապատրաստվել է ռեկորդային կարճ ժամկետներում։
«ԵԱՏՄ-ի և Մոնղոլիայի միջև ժամանակավոր առևտրային համաձայնագրի կնքման միջոցով համագործակցության ընդլայնումը ռազմավարական նշանակություն ունի, քանի որ այն թույլ կտա լրացուցիչ խթաններ ստեղծել արտադրանքի արտահանման փոխադարձ մեծացման, առևտրի տարբերակման և միմյանց շուկաներում ապրանքների մրցունակության բարձրացման համար։ Բացի այդ, մենք ակնկալում ենք մեր Միության երկրների և Մոնղոլիայի ավելի սերտ ինտեգրում ավելացված արժեքի տարածաշրջանային և գլոբալ շղթաներին», — ասել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը։
Կողմերը հայտնել են համաձայնագիրը մինչև ընթացիկ տարվա վերջ կնքելու ձգտումի մասին։
Ժամանակավոր առևտրային համաձայնագրի կնքման վերաբերյալ Մոնղոլիայի հետ բանակցություններ սկսելու որոշումը կայացվել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի կողմից 2024 թվականի մայիսի 8-ին։